Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, նոյեմբերի 8-ին ակումբի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հաջողությամբ վիրահատվել է, ով Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում արտաքին մենիսկի վնասվածք էր ստացել։ Մյունխենյան ակումբի բուժանձնակազմը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, մարզումները կվերսկսի 2021 թվականի հունվարին։ «Մենք ուրախ ենք, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո Յոզուան կրկին պատրաստ կլինի։ […]
Ավելին
Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, շատ հետաքրքիր վիճակագրական տվյալներ է ներկայցրել։ Պորտալն այս անգամ հրապարակել է 21-րդ դարի ամենաարդյունավետ պաշտպաններին։ Հաշվի են առնվել միայն այն գոլերը, որոնք խփվել են եվրոպական թոփ-5 առաջնությունների ակումբների կազմում։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Սերխիո Ռամոս – 103 գոլ («Ռեալ»՝ 100, «Սևիլիա»՝ 3) 2․ Ջոն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բավարիան» 2։3 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ Հանդիպման 36-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Յոզուա Կիմիխը՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Կորենտեն Տոլիսոյին։ Ինչպես տեղեկացնում է Sport1.de-ի լրագրող Կոնստանտին Էկները, 25-ամյա կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է մենիսկի պատռվածք։ DAZN-ի լրագրող Ալեքս Շլյուտերի տեղեկություններով էլ, խաղացողի ապաքինման […]
Ավելին
Նոյեմբերի 7-ին Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 2։3 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ Մյունխենյան ակումբի կազմում այդ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցել է կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան, ում համար այս հանդիպումը դարձել է հոբելյանական։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, ավստրիացի պաշտպանը Բունդեսլիգայի շրջանակում տոնում է արդեն 200-րդ հաղթանակը, իսկ նման ցուցանիշ գրանցելու համար նրան անհրաժեշտ […]
Ավելին
Ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կայացավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդն» ընդունեց «Բավարիային»: Առաջ ընկնելով՝ նշենք, որ մյունխենյան ակումբը 2։3 հաշվով ծանրագույն հաղթանակ տարավ հավերժ մրցակցի նկատմամբ։ Առաջին խաղակեսում կողմերը մեկական գոլով փոխանակվեցին․ նախ 45-րդ րոպեին «իշամեղուներին» առաջ մղեց թիմի ավագ Մարկո Ռոյսը, իսկ 45+4-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Դավիդ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ են մրցում «Բորուսիա Դորտմունդն» ու «Բավարիան»։ Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց դորտմունդյան ակումբի ավագ Մարկո Ռոյսը, սակայն մինչև ընդմիջման գնալը` 45+4-րդ րոպեին, «Բավարիան» հավասարեցրեց հաշիվը։ Հանսի Ֆլիկի սաները վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել, որի խաղարկումից հետո Դավիդ Ալաբան հուժկու հարվածով դարձավ բավականաին գեղեցիկ գոլի […]
Ավելին
Ֆուտբոլային weekend-ի կենտրոնական հանդիպումը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բորուսիա Դորտմունդն» ու «Բավարիան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ կմտնեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվել էր «Զալցբուրգին»։ Չնայած ավստրիական ակումբը մինչև 79-րդ րոպեն լուրջ դիմադրություն ցույց տվեց ահեղ մրցակցին, սակայն պարտվեց 2։6 հաշվով։ Մինչև 79-րդ րոպեն հաշիվը 2։2 էր։ «Զալցբուգրին» 4-րդ րոպեին առաջ էր մղել Մեգրիմ Բերիշան, սակայն 21-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը, իսկ 44-րդ […]
Ավելին
Հոկտեմբերի 27-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը։ «Բավարիան» A խմբի շրջանակում Մոսկվայում հյուրընկալվել էր «Լոկոմոտիվին»։ Շատերը սպասում էին, որ Հանսի Ֆլիկի սաները հերթական ջախջախիչ հաղթանակը պետք է տանեն, սակայն, կարելի է ասել, որ մյունխենյան ակումբին հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ հաղթեցին ընդամենը 1։2 հաշվով։ Խաղի 13-րդ րոպեին «Բավարիային» առաջ մղեց Լեոն […]
Ավելին
Հոկտեմբերի 27-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրը, որի շրջանակում «Բավարիան» A խմբում արտագնա հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023