Ա սերիայի 5-րդ տուրում «Բրեշիան» հյուրընկալել էր «Յուվենտուսին». հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով: Հաշիվը բացել են տանտերերը. 4-րդ րոպեին Ալֆրեդո Դոնարուման խոցել է Շեսնիի դարպասը: 40-րդ րոպեին ինքնագոլ է գրանցվել, իսկ 63-րդ րոպեին «Յուվեի» հաղթական գոլը խփել է Պյանիչը: Հանդիպմանը վնասվածքի պատճառով չի մասնակցել Կրիշտիանու Ռոնալդուն, «Բրեշիայից» ամբողջ խաղին մասնակցել է անվանի հարձակվող Մաուրո Բալոտելին: […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով հաղթեց «Բոլոնյային»: Հռոմեական թիմի գոլերը խփել են Կոլարովը և Ջեկոն. վերջինս հաղթական գոլը խփել է 90+3-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 87-րդ րոպեին: 4 տուրերից հետո «Ռոման» 8 միավոր ունի:
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվում է «Բոլոնյային»: Հռոմեական թիմի մեկնարկային կազմը. Լոպես, Ֆլորենցի, Մանչինի, Կոլարով, Ֆացիո, Վերետու, Քրիստենտե, Կլյուվերտ, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո Հանդիպման մեկնարկը 17:00-ին է, ուղիղ հեռարձակումը՝ ստորև. Հանդիպումը ցուցադրում է նաև «Արմենիա» TV-ն. հղումը՝ այստեղ:
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում միլանյան դերբին էր՝ «Միլան» – «Ինտեր». «ներաձուրիները» հաղթեցին 2:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Ինտերի» գոլերը խփել են Բրոզովիչը և Լուկակուն: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 4 խաղից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Միլանի» ակտիվում կա 6 միավոր:
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում միլանյան դերբի է` «Միլան» – «Ինտեր»: Թիմերի մեկնարկային կազմերը. «Միլան». Դոնարումա, Կոնտի, Մուսաչիո, Ռոմանյոլի, Ռոդրիգես, Կեսիե, Բիլիա, Չալխանօղլու, Սուսո, Լեաո, Պյոնտեկ «Ինտեր». Հանդանովիչ, Շկրինյար, Դե Վրեյ, Գոդին, Դ`Ամբրոզիո, Ասամոա, Սենսի, Բրոզովիչ, Մարտինես, Լուկակու Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է: Խաղի ուղիղ հեռարձակումն` ԱՅՍՏԵՂ:
Ավելին
Ա սերիայի 3-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել է «Սասուոլոյին»: Հանդիպման 22-րդ րոպեին հռոմեական թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը 3-րդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը` բացելով գոլերի հաշիվը նոր թիմում:
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Ռոման» ընդունում է «Սասուոլոյին»: Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում է: Հանդիպման ուղիղ հեռարձակումն ապահովում է Արմենիա TV-ն. հղումը՝ ԱՅՍՏԵՂ:
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Ռոման» հյուրընկալում է «Սասուոլոյին»: Այսպիսին է «գայլերի» մեկնարկային կազմը. Պաու Լոպես, Ֆլորենցի, Ֆացիո, Մանչինի, Կոլարով, Վերտու, Քրիստանե, Մխիթարյան, Պելեգրինի, Կլյուվերտ, Ջեկո Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 20:00-ին է:
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»: Ֆլորենցիայում կայացած հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0: Թուրինյան թիմը մեկնարկած առաջնությունում առաջին միավորներն է կորցնում՝ վաստակելով 7-րդը: «Մանուշակները» վաստակում են առաջին միավորը 2 պարտություններից հետո, նրանք այժմ վերջին հորիզոնականում են:
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Նապոլիին»: Գոլառատ խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:3: Խաղի 16-րդ րոպեին Դանիլոն բացել է հաշիվը, իսկ 3 րոպե անց Իգուաինը կրկնապատկել է այն: 62-րդ րոպեին Ռոնալդուն խփել է թուրինցիների 3-րդ գոլը: 66-րդ րոպեին Մանոլասը խփել է նեապոլցիների առաջին գոլը, իսկ մոտ 2 րոպե անց Լոսանոն […]
Ավելին
1 111 112 113 114 115 116

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023