Լացիոն տապալում է չեմպիոնական պայքարը?

Լացիոն տապալում է չեմպիոնական պայքարը?

05/07/2020 - 11:49

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։

«Լացիոն» հանդիպմանը լուրջ կորուստներով էր մոտեցել։ Հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեցին ակումբին հիմնական կենտրոնական հարձակվողներ Չիրո Իմոբիլեն և Ֆելիպե Կայսեդոն, իսկ տարբեր վնասվածքների պատճառով բացակայում էին նաև Լուիս Ֆելիպեն, Սենադ Լուլիչը և Ադամ Մարուշիչը։ Ակնհայտ է նաև, որ Սիմոնե Ինձզագիի սաները ոչ միայն չեն դիմանում չեմպիոնական լարվածությանը, այլև հռոմեական ակումբը ոչ մի բանով պատրաստ չէ հանդիպումներ անցկացնել երեք օրը մեկ․ պահեստայինների նստարանն անչափ կարճ է «Լացիոյի» մոտ, և եթե որևէ ֆուտբոլիստ դուրս է մնում շարքից կամ ինչ-ինչ պատճառներով բաց է թողնում տվյալ հանդիպումը, այդ ֆուտբոլիստի համար համարժեք փոխարինող չկա, այդ պատճառով էլ երեկ՝ հուլիսի 4-ին, կայացած խաղում «Միլանը» հյուրընկալվելիս երեք անպատսխան գնդակ ուղարկեց «արծիվների» դարպասը։ «Կարմրասևերի» կազմից աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Զլատան Իբրահիմովիչը, ինչպես նաև Անտե Ռեբիչը։

Այս հաղթանակից հետո Ստեֆանո Պիոլիի սաները վաստակեցին 46 միավոր, շրջանցեցին «Նապոլիին»՝ բարձրանալով 6-րդ հորիզոնական։ «Լացիոն» մնաց 68 միավորով և արդեն 7 միավորով է զիջում առաջնության առաջատար «Յուվենտուսին»։ Հռոմեական ակումբը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023