Ա սերիայում   չեմպիոնական պայքար  կրկին սպասել պետք չէ?

Ա սերիայում չեմպիոնական պայքար կրկին սպասել պետք չէ?

06/07/2020 - 12:01

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ և հաղթելու դեպքում ընդամենը 1 միավոր կզիջեր երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լացիոյին», սակայն խաղն անցավ անհավանական սցենարով։

Հանդիպման առաջին խաղակեսում Ռոմելու Լուկակուի ջանքերի շնորհիվ «Ինտերը» հաշվի մեջ առաջ էր անցել, բայց երկրորդ խաղասեում ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ։

57-րդ րոպեին կոպիտ խաղի համար «Բոլոնիայի» կազմում խաղադաշտից միանգամից հեռացվեց Ռոբերտո Սորիանոն, իսկ 62-րդ րոպեին «ներաձուրիները» 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, սակայն արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը չկարողացավ այն հստակ իրացնել։

74-րդ րոպեին հյուրերը Մուսա Ջուվարայի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը, իսկ 77-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ արդեն «Ինտերի» երիտասարդ պաշտպան Ալեսանդրո Բաստոտին, ինչից հետո երեք րոպե անց՝ 80-րդ րոպեին, Մուսա Բարոուն առաջ մղեց արդեն «Բոլոնիային»։

Հանդիպման վերջնամասում միլանյան ակումբը նետվեց առաջ՝ փրկելու խաղը, սակայն չհաջողվեց գոնե մեկ միավոր վաստակել։

Այս պարտությունն Անտոնիո Կոնտեի սաների համար կարող է ճակատագրական լինել, քանի որ արդեն 11 միավոր զիջում են առաջատար «Յուվենտուսին»։ «Ինտերը» մնաց 64 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Բոլոնիան» 41 միավորով 9-րդն է։

Բերգամոն ներկայացնող «Ատալանտան» էլ շարունակում է վերելքով հանդես գալ։ Ջանպիերո Գասպերինիի թիմի հերթական զոհը դարձավ «Կալյարին»։

Ինչպես միշտ «Ատալանտան» ուներ տոտալ անհավանական առավելություն ողջ խաղի ընթացքում, սակայն խաղը կարող էր լրիվ այլ սցենարով ընթանար, եթե 12-րդ րոպեին սիցիլիական ակումբի կազմում Ջիովոնի Սիմեոնեի խփած գոլը VAR համակարգը արձանագրեր գնդակը։ Այդ դրվագում Դիեգեո Սիմեոնեի որդին ձեռքով էր խաղացել։

27-րդ րոպեին էլ «Կալյարին» մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց երիտասարդ պաշտպան Անդրեա Կարբոնին։ «Ատալանտան» վաստակեց 11 մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Ատալանտան» կարող էր և մի քանի անգամ կրկնապատկեր հաշվի առավելությունը, սակայն գնդակը ոչ մի կերպ չհայտնվեց Ալեսիո Կրանիոյի պաշտպանած դարպասը, իսկ «Ատականտան» հաղթեց 0։1 հաշվով։

Այս հաղթանակից հետո Բերգամոն ներկայանցող ակումբը վաստակեց 63 միավոր, զբաղցենում է 4-րդ հորիզոնականը և առաջնության ավարտից 8 տուր առաջ թե՛ գործնականորեն և թե՛ տեսականորեն լուծել է Չեմպիոնների լիգայի ուղեգրի հարցը, քանի որ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ռոմային» գերազանցում է ոչ ավել, ոչ պակաս 15 միավոր։ Նշենք, որ «Ատալանտան» պաշտոնական խաղերում տոնում է 10-րդ անընդմեջ հաղթանակը։
«Կալյարին» էլ 39 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։

Տուրի կենտրոնական խաղը կայացավ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Նապոլին» և «Ռոման»։

Հռոմեական ակումբը շարունակում է անհաջող մրցելույթների շարքը՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը։ Հանդիպման ողջ ընթացքում Ջենարո Գատուզոյի սաները ունեին առավելություն, սակայն ընդամենը երկու անգամ կարողացան գոլի հեղինակ դառնալ։

Հռոմեական ակումբի խաղում միակ լուսավոր կետն այն էր, որ 60-րդ րոպեին «ջալոռոսիների» կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով գնդակը ստանալով սեփական կիսադաշտում, շարժվեց դեպի մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ և շեշտակի հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ մինչև այդ 55-րդ րոպեին նեապոլիտանական ակումբին առաջ էր մղել Խոսե Կալիեխոնը։

Նույնիսկ Հենոյի խփած գոլը չօգնեց «Ռոմային» 1 միավոր տանել տուն, քանի որ 82-րդ րոպեին ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ արդեն «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինիեն` հաղթանակ պարգևելով իր թիմին։

«Նապոլին» վաստակեց 48 միավոր, կրկին բարձրացավ 6-րդ հորիզիոնական՝ հավասրավելով նաև «Ռոմային», որը նույնպես ունի 48 միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակություն ունենալու շնորհիվ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Նշենք, որ «Նապոլին» հաղթելով Իտալիայի գավաթը՝ արդեն նվաճել է Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, այդ պատճառով 7-րդ հորիզոնականը նույնպես հնարավորություն կտա մասնակցել ԵԼ-ի որակավորման փուլին, որն այժմ զբաղեցնում է «Միլանը»։

Կայացած մյուս խաղերու գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Յուվենտուս» 4։1 «Տորինո»

«Լացիո» 0։3 «Միլան»

«Բրեշիա» 2։0 «Վերոնա»

«Պարմա» 1։2 «Ֆիորենտինա»

«Սասուոլո» 4։2 «Լեչչե»

«Ուդինեզե» 2։2 «Ջենոա»

«Սամպդորիա» 3։0 ՍՊԱԼ

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023