Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց մերսիսայդյան ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստները հանդիպման սկզբնամասում մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց տանտերերի դարպասի ուղղությամբ, սակայն չհաջողվեց բացել հաշիվը։ Թոմաս Ֆրանկի սաներն էլ շեշտը դրել էին հակագրոհների վրա, ինչն էլ տվեց իր արդյունքը։ 27-րդ րոպեին «Բրենթֆորդը» բացեց խաղի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս հանդիպումը բավական դրամատիկ ու թրիլլերային վերջաբան է ունեցել, սակայն ամեն ինչ հերթով։ Հանդիպման մեծ մասի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ունեին տոտալ առավելություն և ստեղծեցին բազում գոլային պահեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում նրանց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Ողջ առաջին խաղակեսի ընթացքում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային առավելություն (67%) և փորձում էին ամեն կերպ ճեղքել «Չելսիի» պաշտպանությունը, սակայն լոնդոնյան ակումբը պաշտպանվում էր շատ գրագետ։ Չնայած այդ առավելությանը` «Սիթիի» ֆուտբոլիստներն առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեցին […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմցրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Սեպտեմբերի 25-ին անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմցրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է իր և Պեպ Գվարդիոլայի հակամարտության մասին. «Մինչև վերջերս բոլորը հաստատում էին, թե ես չգիտեմ ինչպես հաղթել Պեպին, սակայն դա միայն մեր […]
Ավելին
Սեպտոմբերի 21-ին մեկնարկեց Անգլիայի լիգայի գավաթի 1/16 եզրափակիչը։ Մրցաշարի այդ փուլում Պրեմիեր լիգան ներկայացնող «Բրենթֆորդը» մրցեց «Օլդհեմի» (Երկրորդ լիգա) դեմ։ «Մեղուները» քարուքանդ արեցին մրցակցին` խփելով 7 անպատասխան գնդակ։ «Բրենթֆորդի» կազմից պոկերի հեղինակ դարձավ Մարկուս Ֆորսը, դուբլի` Յոհան Վիսան, «Օլդհեմի» պաշտպան Ռաֆայել Դիարան էլ դարձավ ինքնագոլի հեղինակ։ Այսպիսով, Թոմաս Ֆրանկի սաները մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով և […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, 6-րդ տուրի շրջանակում կայանալիք «Վոթդորդ» – «Նյուքասլ» հանդիպումը կսպասարկի ավստրալացի Ջարեդ Ջիլեթի մրցավարական անձնակազմը։ Այսպիսով, Ջիլեթը կդառնա առաջին օտարերկրացի մրցավարը, ով երբևէ սպասարկել է Պրեմիեր լիգայի հանդիպում։ Հավելենք, որ 34-ամյա մրցավարը 2018/19 մրցաշրջանից սկսած սպասարկել է նաև Չեմպիոնշիփի հանդիպումներ։ Նշենք, որ «Վոթֆորդ» – «Նյուքասլ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Ասել, թե հանդիպման առաջին կեսում կողմերից որևէ մեկն ուներ առավելություն, նշանակում է ոչինչ չասել, քանի որ խաղն ընթանում էր հավասար պայքարում` փոխնիփոխ գրոհների ներքո։ Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք։ Հանդիպման երկրորդ կեսում «Չելսին» ապացուցեց իր բարձր կարգը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Ընդհանուր առմամբ, «Յունայթեդը» ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն և հաղթեց 2:1 հաշվով, սակայն Օլե-Գունար Սուլշերի սաներին ամեն ինչ այդքան էլ հեշտ չտրվեց, քանի որ մինչև 89-րդ րոպեն Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը։ Ավելին` խաղի հաշիվը 30-րդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպման 35-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմից աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հաշիվը դարձրեց 1:1։ Հատկանշական է, որ 36-ամյա հարձակվողը «Յունայթեդ» վերադառնալուց հետո աչքի է ընկնում երրորդ հանդիպումն անընդմեջ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023