Չելսին հաղթեց Նորվիչին` ամրապնդվելով 3-րդ հորիզոնականում🎥

Չելսին հաղթեց Նորվիչին` ամրապնդվելով 3-րդ հորիզոնականում🎥

11/03/2022 - 01:25

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» դեմ։

Նշենք` 30-րդ տուրի հանդիպումները նախատեսված են մարտի 19-20-ին, սակայն, քանի որ «ազնվականներն» ամսի 19-ին Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում մրցելու են «Միդլսբրոյի» դեմ, «Նորվիչի» դեմ հանդիպումն առաջ բերվեց։

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա Թոմաս Տուխելի թիմը բավական վստահ տեսք ուներ և հաղթեց 3:1 հաշվով։

Լոնդոնյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Տրևո Չալոբան, Մեյսոն Մաունթն ու Կայ Հավերցը, իսկ «դեղձանիկների» միակ գոլը խփեց Տեմո Պուկին։

Այս հաղթանակից հետո «թոշակառուները» վաստակեցին 56 միավոր և ամրապնդվեցին 3-րդ հորիզոնականում։

«Նորվիչը», 17 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023