Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Անտե Ռեբիչը և կիսապաշտպան Ռադե Կրունիչը վարակվել են կորոնավիրուսով և բաց կթողնեն հունվարի 6-ին իտալական Ա սերյաի 16-րդ տուրի շրջանակում կայանալիք «Յուվենտուսի» դեմ հանդիպումը։ Երկու ֆուտբոլիստների դրական թեստի պատասխանները պարզ են դարձել հունվարի 5-ին անցկացված թեստավորումներից հետո, երբ «Միլանի» ողջ անձնակազմը հանձնել է կորոնավիրուսի թեստ։ Հատկանշական է, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Լացիոն»։ Հանդիպումը հետաքրքիր և թրիլլերային սցենարով անցավ։ «Ռոսոներիները» բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացան, քանի որ նախ 10-րդ րոպեին Անտե Ռեբիչը բացեց խաղի հաշիվը, իսկ 17-րդ րոպեին Հական Չալհանօղլուն հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ 28-րդ […]
Ավելին
2020 թվականն ամեն առումով յուրահատուկ է ստացվում։ Տարեսկզբին մարդիկ ապրում էին բնականոն առօրյայով, ֆուտբոլիստները հաճույք էին ստանում իրենց կատարած աշխատանքից, սակայն եկավ մարտ ամիսը և ամեն ինչ խառնվեց իրար։ Վրա հասավ չարաբաստիկ կորոնավիրուսը, մարդկային կյանքը դադարեց նախկին ձևով ընթանալ՝ խաթարելով ողջ մարդկության կյանքը։ Սույն թվականի մարտից սկսած ֆուտբոլային կյանքն անորոշ ժամանակով կանգ առավ։ Մարտ-ապրիլ ամիսներին […]
Ավելին
Մոտենում է ավարտին նաև իտալական Ա սերիայի 2019/20 մրցաշրջանը։ Երեկ՝ հուլիսի 18-ին, մեկնարկեց 34-րդ տուրը, որի շրջանակում Եվրոպա լիգայի խմբային փուլի համար պայքարող «Միլանը» մրցեց «Բոլոնիայի» դեմ։ Ստեֆանո Պիոլիի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն՝ մրցակցին չտալով որևէ հնարավորություն։ «Կարմրասևերը» հաղթեցին 5։1 հաշվով, իսկ գոլերի հեղինակներ դարձան Ալեքսիս Սալեմակերսը, Հական Չալհանօղլուն, Իսմայիլ Բենասերը, Անտե […]
Ավելին
Երեկ՝ հուլիսի 7-ին, մեկնարկեց իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 31-րդ տուրը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ դուրս եկան «Միլանն» ու «Յուվենտուսը»։ Վաղեմի մրցակիցների անհետաքրքիր առաջին խաղակեսից հետո երկրորդ խաղակեսը պարզապես անհավանական ֆուտբոլի պարգևեց ֆուտբոլասերներին։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում թուրինյան ակումբը երկու գնդակի առավելություն սատացավ․ նախ 47-րդ րոպեին հաշիվը բացեց Ադրիեն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում չեմպիոնության համար պայքարող «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։ «Լացիոն» հանդիպմանը լուրջ կորուստներով էր մոտեցել։ Հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեցին ակումբին հիմնական կենտրոնական հարձակվողներ Չիրո Իմոբիլեն և Ֆելիպե Կայսեդոն, իսկ տարբեր վնասվածքների պատճառով բացակայում էին նաև Լուիս Ֆելիպեն, Սենադ Լուլիչը և Ադամ Մարուշիչը։ Ակնհայտ է նաև, […]
Ավելին
Երեկ՝ հունիսի 28-ին, ավարտվեց իտալական Ա սերիայի 28-րդ տուրը, որի շրջանակում կայացան մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ «Միլանը», որը փորձում է փրկել առաջնությունը, առաջնության վերսկսումից հետո բավականին վստահ տեսք ունի և նախորդ տուրում հետնապահների թվում ընթացող «Լեչչեին» 1։4 հաշվով հաղթելուց հետո «ռոսոներիների» զոհն այս անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոման»։ Հավասար ընթացած առաջին խաղակեսում […]
Ավելին
Ավելի քան երեք ամիս անց վերադարձավ նաև իտալական ֆուտբոլը։ Նախքան Ա սերիայի վերսկսումը կիմանանք Իտալիայի գավաթակրին։ Հունիսի 12-ին և13-ին նախատեսված են կիսաեզրափակիչ հանդիպումները, իսկ 17-ին՝ եզրափակիչ։ Հունիսի 12-ին կայացավ «Յուվենտուս» – «Միլան» դիմակայության պատասխան խաղը, որի առաջին հանդիպումը փետրվարին ավարտվել էր 1։1 հաշվով։ Հանդիպման հենց մեկնարկից թուրինյան ակումբը նետվեց առաջ, որպեսզի միանգամից լուծի եզրափակչի ուղեգրի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում իրար դեմ մրցեցին «Իտներն» ու «Միլանը»։ Հանդիպումն ունեցավ անհավանական սցենար։ Առաջին խաղակեսում «Միլանը» գրեթե բոլոր ասպեկտներով գերազանցեց մրցակցին։ «Ռոսոներիների» գրոհները բավականին սուր էին, հատկապես կարելի է հիաշատակել 8-րդ րոպեին Հական Չալհանօղլուի հարվածը, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Նախքան ընդմիջման գնալը նոմինալ հյուրերը երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկել է 21-րդ տուրը։ Տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընակվել էր հետնապահների թվում ընթացող «Բրեշիային»։ Ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացած խաղում Ստեֆանո Պիոլիի սաներին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել։ Հանդիպման հերոսը կրկին դարձավ Անտե Ռեբիչը, ով երկրորդ տուրն անընդմեջ խաղում դուրս գալով փոխարինման, հաղթանակ է պարգևում իր թիմին։ Հանդիպման միակ գնդակը գրանցվեց […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023