Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ատալանտայի» 19-ամյա կիսապաշտպան Անդրեա Ռինալդին մայիսի 8-ին հոսպիտալացվել էր։ Խաղացողի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի անևրիզմ։ Ժամեր առաջ Բերգամոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ խաղացողը մահացել է վերկենդանացման բաժանմունքում՝ այդպես էլ ուշքի չգալով։ Նշենք, որ Ռինալդին ընթացիկ մրցաշրջանը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Դ Սերիան ներկայացնող «Լենյանո» ակումբի կազմում։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է PrimaBergamo-ն, «Ատալանտայի» ֆուտբոլիստ Անդրեա Ռինալդին պայքարում է կյանքի համար։ Նա տառապում է գլուխեղի անոթների անևրիզմով, ինչի արդյունքում նրա անոնթները լայնացած են։ 19-ամյա ֆուտբոլիստի ինքնազգացողությունը մայիսի 8-ին կտրուկ վատացել է, ինչից հետո նա տեղափոխվել է Վարեզեի կլինիկաներից մեկը։ Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ռինալդիի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ այժմ նա պայքարում […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022