Red Eagles-ի ակցիան հավաքականի մարզման ընթացքում
Հայաստանի հավաքականը Ֆինլանդիայի հետ հանդիպումից առաջ մարզվել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Մարզումը «փակ» բնույթ ուներ. առաջին 15 րոպեները բաց էին հավատարմագրված լրագրողների համար:
Չնայած այդ հանգամանքին՝ Red Eagles ֆան-ակումբի անդամները տրիբունաների հակառակ կողմից վանկարկել են և fair-ներ վառել:
