Պաշտոնական. Բարսելոնան երկարաձգեց պայմանագիրը Նիկոյի հետ և նրան վարձավճարով տրամադրեց Վալենսիային

Պաշտոնական. Բարսելոնան երկարաձգեց պայմանագիրը Նիկոյի հետ և նրան վարձավճարով տրամադրեց Վալենսիային

13/08/2022 - 15:45

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի հետ։

Կողմերի միջև նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 2 տարով երկարաձգելու հնարավորություն։

Բացի դրանից, կողմերի միջև կնքված պայմանագիրն ունի նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 1 մլրդ եվրո։

Դրան զուգահեռ, «Վալենսիայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը մինչև 2023 թ. հունիսի 30-ը վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին։

Նշենք, որ կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագիրը չի ներառելու գնման իրավունք։

Հավելենք, որ Նիկոն «բլաուգրանայի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023