ԱԱ-2022. Հայտնի դարձավ 1/8 եզրափակիչի ևս երկու զույգ
Նոյեմբերի 30-ին ԱԱ-2022-ի շրջանակում կայացան նաև C և D խմբերի վերջին` 3-րդ տուրի հանդիպումները։
Վերոնշյալ խմբերի մրցաշարային աղյուսակները վերջնական ստացան հետևյալ տեսքը.
Խումբ C
- Արգենտինա – 6 միավոր
- Լեհաստան – 4 միավոր
- Մեքսիկա – 4 միավոր
- Սաուդյան Արաբիա – 3 միավոր
Խումբ D
- Ֆրանսիա – 6 միավոր
- Ավստրալիա – 6 միավոր
- Թունիս – 4 միավոր
- Դանիա – 1 միավոր
Այսպիսով, Արգենտինան, Լեհաստանը, Ֆրանսիան և Ավստրալիան նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր` ձևավորելով հետևյալ զույգերը.
Արգենտինա – Ավստրալիա (դեկտեմբերի 3, 23:00)
Ֆրանսիա – Լեհաստան (դեկտեմբերի 4, 19:00)
Ավելի վաղ 1/8 եզրափակիչի զույգ էին կազմել նաև Հոլանդիան և ԱՄՆ ու Անգլիան և Սենեգալը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, ԱՄՆ հավաքական, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Ավստրալիայի հավաքական, Արգենտինայի հավաքական, Լեհաստանի հավաքական, Լեո Մեսսի, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2022, Սենեգալի հավաքական, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական