Մանչեսթեր Յունայթեդը հնարավոր է սուպեր տրանսֆեր իրականացնի

Մանչեսթեր Յունայթեդը հնարավոր է սուպեր տրանսֆեր իրականացնի

07/07/2019 - 18:02

«Մանչեսթեր Յունայթեդը» ջանք չի խնայում «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայերին ձեռք բերելու համար:

Ավելի վաղ «Լեսթերը» մերժել էր մանչեսթերյան ակումբի՝ 78 միլիոն եվրո գումարով առաջարկը:

Daily Star-ը հայտնում է, որ «աղվեսների» պաշտպանի համար «կարմիր սատանաներ» առաջարկելու են 100 միլիոն եվրո:

Հարկ է նշել, որ եթե գործարքը իրականանա, Մագուայերը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը (կատարված գործարքով):

26-ամյա պաշտպանը 2017 թվականին է տեղափոխվել «Լեսթեր», որը «Հալ Սիթիին» վճարել է 8 միլիոն եվրո:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023