ՊՍԺ-ն գրեթե լուծեց ՄՅՈւ-ի հետ դիմակայության հարցերը, Ռոման հաղթեց Պորտուին (տեսանյութ)

ՊՍԺ-ն գրեթե լուծեց ՄՅՈւ-ի հետ դիմակայության հարցերը, Ռոման հաղթեց Պորտուին (տեսանյութ)

13/02/2019 - 01:59

Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու դիմակայությունների առաջին հանդիպումները:

Օրվա կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Պարի Սեն Ժերմենին»: Փարիզյան թիմը հաղթեց 2:0 հաշվով: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո, 53-րդ րոպեին անկյունայինից փոխանցումից հետո Կիմպեմբեն գրավել է Դե Խեայի դարպասը: Ընդամենը 7 րոպե անց Մբապեն կրկնապատկել է հաշիվը:

Հանդիպման վերջնամասում Պոգբան 2-րդ դեղին քարտով հեռացվել է դաշտից:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը լուրջ առավելություն է ստանում պատասխան հանդիպումից առաջ:

Մյուս խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Պորտուին»: Հռոմեական թիմից Զանիոլոյի դուբլին մեկ գոլով պատասխանել է Ադրիենը:

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 6-ին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023