Միլանը դրամատիկ պայքարում կոտրեց Տորինոյի դիմադրությունը․ բանը հասավ 11-մետրանոցներին🎥
Հունվարի 12-ին մեկնարկեց Իտալիայի գավաթի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը, որին մասնակցում են նաև արդեն իտալական բոլոր գրանդ ակումբները։ «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ և միայն 11-մետրանոց հարվածաշարի օգնությամբ կաորղացավ կոտրել մրցացկի դիմադրությունը։
Չնայած «Միլանը» առավելություն ուներ հանդիպման հիմնական ժամանակում, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց խփել հաղթական գնդակը։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ երկու ակումբներն էլ չցանկացան ավելորդ ռիսկի դիմել, և կոմղերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մերտանոց հարվածներ։
11-մետրանոց հավածաշարում ավելի դիպուկ էին «Միլանի» տղաները, որոնք հաղթեցին 5։4 հաշվով։ Վճռորոշ դարձավ թուրինյան ակումբի կիսապաշտպան Թոմաս Ռինկոնի վրիպումը, ում հարվածից հետո հիանալի սեյվի հեղինակ դարձավ Կիպրիան Տետերեշանուն, իսկ «ռոսոներիների» ֆուտբոլիստներն իրենց բոլոր 5 հարվածները դիպուկ իրացրին։
Այսպիսով, «Միլանը» պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակիչում, իսկ «Տորինոն» լքում է պայքարը։
# Թոմաս Ռինկոն, Իտալիայի-Գավաթ, Միլան, Ստեֆանո Պիոլի, Տորինո