Միկայի վերածնունդը. լեգենդար ակումբը վերադառնում է մեծ ֆուտբոլ

Միկայի վերածնունդը. լեգենդար ակումբը վերադառնում է մեծ ֆուտբոլ

22/03/2022 - 11:08

Լեգենդար «Միկա» ֆուտբոլային ակումբը վերադառնում է մեծ ֆուտբոլ։

«Միկան» 2000-ականներին հայկական ֆուտբոլի ամենավառ ակումբներից մեկն էր, որը 6 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, 2 անգամ` Սուպերգավաթակիր, 4 անգամ էլ` Հայաստանի փոխչեմպիոն։

Դեռևս 1985 թվականին Աշտարակում հիմնադրված և հետագայում մեծ հաջողություններ գրանցած ակումբը, ցավոք, 2016 թվականից հանդես չէր գալիս բարձր մակարդակում, սակայն «Միկան» պատրաստվում է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանի խաղարկությանը։

Երբ «Միկան» սկսեց այլևս հանդես չգալ պրոֆեսիոնալ մակարդակով, ակումբի ակադեմիան երբեք չի դադարեցրել գործունեությունը և շարունակել է ֆուտբոլիստներ պատրաստել։

Ակումբն այժմ էլ շարունակում է իր գործունեությունը մանկապատանեկան ֆուտբոլում, և տարբեր տարիքային թիմերով բավական հաջողությամբ մասնակցում է Հայաստանի առաջնությանը։

Հիշատակման է արժանի հատկապես «Միկայի» 2006 թ. ծնվածների թիմը, որը 2020/21 մրցաշրջանի արդյունքներով դարձավ Հայաստանի չեմպիոն։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Միկայի» ակադեմիայում այժմ նույնպես կատարվում է ընդունելություն` 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին ծնվածների համար։

Վերջում հավելենք, որ Interfootball-ը դարձել է վերածնվող «Միկա» ֆուտբոլային ակումբի նոր գործընկերը, իսկ համագործակցության մանրամասների մասին կխոսենք շատ շուտով։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023