Յուվենտուսն առանց Ռոնալդուի չխնայեց Ուդինեզեին (տեսանյութ)

Յուվենտուսն առանց Ռոնալդուի չխնայեց Ուդինեզեին (տեսանյութ)

09/03/2019 - 01:25

Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ուդինեզեին»: Թուրինյան թիմը հաղթեց 4:1 հաշվով:

Դուբլ է ձևակերպել Մոիզ Քինը՝ աչքի ընկնելով 11-րդ և 39-րդ րոպեներին: 67-րդ րոպեին Էմրե Ջանը հստակ է իրացրել 11 մետրանոցը: 4 րոպե անց Մատուիդին ձխփել է թուրինյան թիմի 4-րդ գոլը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Լասանյան խփել է հյուրերի «հեղինակության» գոլը:

ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղին նախապատրաստվող «Յուվեի» պահեստայինների նստարանին են մնացել Ռոնալդուն, Կիելինին, իսկ Բոնուչին, Դիբալան փոխարինման են մտել:

Այս հաղթանակից հետո Ալեգրիի գլխավորած թիմը 75 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023