Գանձասար-Կապանը և Շիրակը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

Գանձասար-Կապանը և Շիրակը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

15/03/2019 - 17:51

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրին շրջանակում կայացավ «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումը:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում ընթացած հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0:

Այս ոչ-ոքիից հետո «Շիրակը» 27 միավորով 6-րդ հորիզոնականում է, իսկ «Գանձասար-Կապանը» 23 միավորով 7-րդն է:

Բարձրագույն խմբի այս տուրի մյուս հանդիպումները կայանալու են մարտի 16-ին և 17-ին: Վաղը «Փյունիկը» հյուրընկալելու է «Արցախին», իսկ կիրակի կայանալու են «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» և «Բանանց»-«Արարատ» հանդիպումները:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023