Fastex ՊԼ. «Նոան» փայլուն խաղով ջախջախեց «Արարատ-Արմենիային»` սրելով չեմպիոնական պայքարը 🎥
Fasex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական գործող չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում 4:0 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Մաթեուս Այասը, մեկական գոլ խփեցին Նարդին Մուլահուսեյնովիչն ու Էլդեր Ֆերեյրան։
«Արարատ-Արմենիան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 54 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 49 միավորով երկրորդ տեղ բարձրացավ և, առաջատարի համեմատ, մեկ հանդիպում էլ քիչ է անցկացրել։
«Նոան» հետաձգված խաղում կմրցի «Փյունիկի» դեմ։ Արտակ Օսեյանի գլխավորած թիմն էլ 48 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml