Եվրոպա լիգա. Չելսին և Նապոլին հաղթել են նույն հաշվով (տեսանյութ)

Եվրոպա լիգա. Չելսին և Նապոլին հաղթել են նույն հաշվով (տեսանյութ)

08/03/2019 - 02:10

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան ևս 3 հանդիպումներ:

«Չելսին» 3 անպատասխան գնդակ է ուղարկել Կիևի «Դինամոյի» դարպասը. աչքի են ընկել Պեդրոն, Վիլիանը և Հադսոն-Օդոյին:

Նապոլին նույն 3:0 հաշվով հաղթել է «Զալցբուրգին». իտալական թիմից աչքի են ընկել Միլիկը և Ռուզը, գրանցվել է մեկ ինքնագոլ:

«Վալենսիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Կրասնոդարին». դուբլ է ձևակերպել «չղջիկների» հարձակվող Ռոդրիգոն, ռուսական թիմի գոլը խփել է Կլեասոնը:

Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են մարտի 14-ին:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023