Ռոնալդուն վնասվածքի մասին. 2 շաբաթից ոչ ավելի է պետք, որ ապաքինվեմ

Ռոնալդուն վնասվածքի մասին. 2 շաբաթից ոչ ավելի է պետք, որ ապաքինվեմ

26/03/2019 - 16:07

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի Սերբիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ ստացած վնասվածքի մասին:

«Չեմ անհանգստանում այս վնասվածքի համար. ես գիտեմ իմ մարմինը: կարծում եմ՝ երկու շաբաթից ոչ ավելի կպահանջվի և ինձ մոտ ամեն ինչ լավ կլինի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ հանդիպման 1-ին խաղակեսում պորտուգալացին ազդրի մկանի վնասվածք էր ստացել և ինքնակամ փոփոխություն էր խնդրել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա բաց կթողնի Ա սերիայի առաջիկա 3 հանդիպումները, հարցականի տակ է նաև ՉԼ-ի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Այաքսի» հետ խաղին մասնակցությունը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023