Copa del Rey. Թրիլլեր Տեներիֆեում?

Copa del Rey. Թրիլլեր Տեներիֆեում?

29/01/2020 - 12:52

Երեկ՝ հունվարի 28-ին, մեկնարկեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը։

1/8 եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում մրցեցին «Տեներիֆեն» և «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպումն անցավ թրիլլերային սցենարով։

Հենց առաջին րոպեին հյուրերի դարպասապահ Յագո Էրերինը կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից։ Այդ դրվագում հյուրերը վաստակեցին տուգանային հարվածի իրավունք, որի իրացումից հետո գնդակը դիպավ բասկյան ակումբի խաղացողներից մեկին, ինչից հետո մրցավարը դիտելով տեսակրկնապատկերը, նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Խոսելուն։

17-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը։ Եզրից կատարված բարձր փոխանցումից հետո Ռաուլ Գարսիան գլխով հարված կատարեց, որն էլ, դիպչելով Ինյակի Վիլիամսին, հայտնվեց ցանցում։ Գնդակը գրանցվեց հենց Վիլիամսի հաշվին։

21-րդ րոպեին հյուրերի պաշտպանների անփույթ խաղից կրկին օգտվեց Խոսելուն՝ առաջ մղելով կղզիաբնակներին։

54-րդ րոպեին սխալվելու հերթը հասավ տանտերերին։ Դաշտի կենտրոնում թույլ տված կոպիտ սխալից գնդակը հայտնվեց Ինյակի Վիլիամսի մոտ, ով, դարպասապահի առջև հայտնվելով մեն-մենակ, հավասարեցրեց հաշիվը։

Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց, և թիմերը հաղթողին պետք է որոշեին լրացուցիչ 30 րոպեների ընթացքում։

94-րդ րոպեին թիմերի կազմերը հավասարվեցին․ ստանալով երկրորդ դեղին քարտը՝ խաղադաշտից հեռացվեց «Տեներիֆեի» կիսապաշտպան Կառլոս Ռուիսը։

105-րդ րոպեին տանտերերը ևս մեկ 11 մետրանոց հարված վաստակեցին։ Դանիել Ռուիսը հաշիվը դարձրեց 3։2, և թվում էր՝ դրեց հանդիպման վերջակետը, սակայն 118-րդ րոպեին բասկյան ակումբի եզրային պաշտպան Յուրի Բերչիչեն, ձախ ոտքով կատարած հեռահար հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, խաղը տեղափոխեց 11 մետրանոց հարվածաշար։

Վիճակախաղում ավելի դիպուկ գտնվեցին Գայիսկա Գարիտանոյի սաները, ովքեր իրենց 5 հարվածներից 4-ը դիպուկ իրացրին, իսկ տաներերը թույլ տվեցին երկու վրիպում։ Արդյունքում, 11 մետրանոց հարվածաշարում բասկյան ակումբը հաղթեց 4։2 հաշվով և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023