Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Կլերմոնի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ուներ տոտալ առավելություն ու մրցակցին ջախջախեց 6:1 հաշվով։ Փարիզյան ակումբի կազմից Նեյմարն ու Կիլիան Մբապեն դարձան հեթ-տրիկի հեղինակ։ Նշենք, որ Լեո Մեսսին նույնպես յուրահատուկ հեթ-տրիկի հեղինակ դարձավ` կատարելով երեք գոլային փոխանցում։ Արգենտինացի հարձակվողը Լիգա 1-ի ընթացիկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն ու հաղթեց 2:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Կազեմիրոն ու Լուկաս Վասկեսը։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 72 միավոր և շարունակում է վստահ գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Խետաֆեն», 32 […]
Ավելին
Հայաստանի ֆուտզալի հավաքականն աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում C խմբի շրջանակում մրցեց Բուլղարիայի դեմ։ Ռուբեն Նազարեթյանի թիմը վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 3:0 հաշվով։ Մեր հավաքականի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ժոաո Կարվալիոն, Դավիթ Ասլանյանն ու Վլադիմիր Սանոսյանը։ Այս խմբի մյուս խաղում Կոսովոն 4:1 հաշվով հաղթել է Շոտլանդիային։ 2-րդ տուրից հետո C խումբն […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Անտոնիո Կոնտեի սաները պարզապես հիանալի հանդիպում անցկացրի` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Հին Մին Սոնը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։ «Շնաձկների» կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Դեյան Կուլուսևսկին։ Նշենք, որ հարավկորեացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկայի կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Սիմոնե Ինձզագիի սաներն ունեին խաղային լուրջ առավելություն ու հաղթեցին 2:0 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Էդին Ջեկոն ու Նիկոլո Բարելան։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 66 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ «Վերոնան», 45 միավորով, 9-րդն է։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջամակում «Բրայթոնը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց «Արսենալի» նկատմամբ։ Հանդիպման 66-րդ րոպեին «ճայերը» հիասքանչ գրոհ զարգացրին հարձակման ձախ եզրով, ինչի արդյունքում մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում հարվածային դիրք դուրս բերեցին Էնոկ Մվեպուին, ով էլ ընթացքից կատարած հարվածով դարձավ դուբլի հեղինակ` «Էմիրեյթս» մարզադաշտի լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 68-րդ րոպեին «Մալյորկային» հաղթանակ պարգևեց Վեդաթ Մուրիքին, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Այսպիսով, «Մալյորկան» 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց, վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Դիեգո Սիմեոնեի թիմը, 57 միավորով, 4-րդն է։ Նշենք, որ «Մալյորկան» «Ատլետիկոյին» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Բրայթոնը» հաղթեց 2:1 հաշվով։ «Ճայերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լեանդրո Տրոսարդն ու Էնոկ Մվեպուն, իսկ «Արսենալի» միակ գոլը խփեց Մարտին Էդեգորը։ Նշենք, որ մինչ այս հանդիպումը Գրեհեմ Փոթերի թիմը վերջին 7 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից Թոմաս Տուխելի սաները տիրեցին նախաձեռնությանն ու մինչև վերջ այն ձեռքից բաց չթողեցին` մրցակցին ջախջախելով 6:0 հաշվով։ «Ազնվականների» կազմից Տիմո Վերներն ու Մեյսոն Մաունթը դարձան դուբլի հեղինակ, իսկ Մարկոս Ալոնսոն ու Կայ Հավերցն աչքի ընկան մեկական անգամ։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023