«Այնտրախտի» և Ավստրիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարտին Հինտերեգերը 29 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Ես այնքան մեծ շուքով տոնեցի Եվրոպա լիգայում հաղթանակը, քանի որ արդեն գիտեի, որ սա կլինի իմ վերջին մեծ հաղթանակն այս քաղաքի ֆանտաստիկ երկրպագուների հետ, որն իմ երկրորդ տունն է դարձել: Ես բացառապես մեծ երախտատագիտությամբ և ուրախությամբ կհիշեմ այն ժամանակը, որն […]
Ավելին
«Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Հաղորդվում է, որ «կաչաղակները» գործարքի դիմաց «շներին» կվճարեն 37 մլն եվրո, որը հավելավճարներկ տեսքով հետագայում կհասնի 40 միլիոն եվրոյի։ Նշվում է, որ «Նյուքասլն» ու «Լիլը» գործարքն ավարտին հասցնելու համար արդեն ստորագրել են […]
Ավելին
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։ Փոքրիկ մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Վիկինգուրն» (Իսլանդիա) ու «Ինտեր Էսկալդեսը» (Անդորրա)։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 68-րդ րոպեին իսլանդական ակումբին հաղթանակ պարգևեց Քրիսթալ Մանի Ինգասոնը։ Այսպիսով, «Վիկինգուրը» հաղթեց 1:0 հաշվով ու նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի շվեդական […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ֆիորենտինան», որը պատրաստ է վարձակալել 24-ամյա հարձակվողին։ Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «մանուշակների» ղեկավարները տրանսֆերի հարցում բավական հաջող բանանակցություններ են վարել «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում է, որ կողմերն այժմ շատ մոտ են վերջնական […]
Ավելին
«Լիդսի» հենակետային կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Քաղաքաբնակները» գործարքի դիմաց յորքշիրյան ակումբին վճարելու են 42 մլն ֆունտ, որը հետագայում, հավելավճարների տեսքով, կարող է հասնել մինչև 50 միլիոն ֆունտի։ Սպասվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կկնքի 5 […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ինտեր»։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` 33-ամյա ֆուտբոլիստը նույնիսկ բուժզննում է անցել միլանյան ակումբի համար։ Մեկ այլ ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ հայ կիսապաշտպանն արդեն 2 տարվա պայմանագիր է կնքել «ներաձուրիների» հետ, իսկ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի խաղացանկը։ Առաջնությունը կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 14-ին և կավարտվի 2023 թ. հունիսի 4-ին։ Մրցաշարի 1-ին տուրի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» «Վերոնա» – «Նապոլի» «Յուվենտուս» – «Սասուոլո» «Լացիո» – «Բոլոնիա» «Լեչչե» – «Ինտեր» «Միլան» – «Ուդինեզե» «Մոնցա» – «Տորինո» «Սալերնիտանա» – «Ռոմա» «Սամպդորիա» – […]
Ավելին
«Ռեալ Մադրիդն» սկսել է հետաքրքրվել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով։ Ինչպես հայտնում է Tuttosport-ն, «արքայական» ակումբն արգենտինացի ֆուտբոլիստին դիտարկում է որպես Մարկո Ասենսիոյի ամենահավանական փոխարինող, ով, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա «Ռեալից»։ Հաղորդվում է, որ «սերուցքայինները» պատրաստ են պայմանագիր առաջարկել Դիբալային ու նրա տրանսֆերի հարցում առաջ անցնել «Ինտերից», որը, ըստ նախնական տեղեկությունների, […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնի է, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռանում է հռոմեական ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այդ առթիվ` Interfootball-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի` «Ռոմայի» կազմում խփած թոփ-8 ամենաշքեղ գոլերը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լա լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 մրցաշրջանի խաղացանկը։ Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 13-ին և կավարտվի 2023 թ. հունիսի 4-ին։ Մրցաշարի 1-ին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. «Ատլետիկ Բիլբաո» – «Մալյորկա» «Բարսելոնա» – «Ռայո Վալեկանո» «Բետիս» – «Էլչե» «Սելտա» – «Էսպանյոլ» «Կադիս» – «Ռեալ Սոսիեդադ» «Օսասունա» – «Սևիլիա» «Ալմերիա» – «Ռեալ Մադրիդ» «Խետաֆե» – «Ատլետիկո Մադրիդ» «Վալյադոլիդ» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023