Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ «Ցլերի» համար հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ, քանի որ 35-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերին առաջ մղեց Ռոման Զոբնինը, իսկ 37-րդ րոպեին «Կրասնոդարի» կազմից դաշտից հեռացվեց Ալեքսանդր Չերնիկովը։ Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ տանտերերը ստիպված էին ևս մեկ գնդակ հանել սեփական […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մրցակիցները չէին կարողանում գտնել հակառակորդ թիմի դարպասը տանող ճանապարհը, և թվում էր` կողմերը խաղը կավարտեն 0:0 հաշվով, սակայն 90-րդ րոպեին «Լանսը» հաղթանակ կորզեց. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Լեո Օպենդան։ Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց […]
Ավելին
«Բարսելոնայի», «Լիվերպուլի» և «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, ազատ գործայալի կարգավիճակով կտեղափոխվի Ուրուգվայը ներկայացնող «Նասիոնալ»։ Ինչպես տեղեկացնում է Sport 890-ի լրագրող Ռոդրի Վասկեսը, 35-ամյա հարձակվողը մինչև ԱԱ-2022-ի մեկնարկը պայմանագիր կկնքի Մոնտեվիդեոն ներկայացնող ակումբի հետ։ Հատկանշական է, որ «Էլ պիստոլերոն» հենց «Նասիոնալի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2003-06 թթ., ինչից հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ «Զինագործները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարել են 35 մլն եվրո։ Հիշեցնենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 127 խաղում դառնալով […]
Ավելին
«Քյոլնը» 2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` մրցելով հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Նեյմիգենի» դեմ։ Շտեֆեն Բաումգարտի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ «Այծերի» երրորդ գոլը 46-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Սարգիս Ադամյանը։ Նշենք, որ «Քյոլնի» կազմից դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա հարձակվող Թիմ Լեմպերլեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Օնդրեյ Դուդան ու Լինթոն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» թիմի նորեկ Ռոբերտ Լևանդովսկիին խոստացել է, որ կտրամադրի «9» համարի խաղաշապիկը։ Աղբյուրի փոխանցմամբ` կատալոնական ակումբն այդ կերպ ցանկանում է լեհ ֆուտբոլիստի մարզաշապիկներն օգտագործել նաև կոմերցիոն նպատակով` դրանց վաճառքից ապահովելով մեծ շահույթ։ «Բլաուգրանայի» ֆինանսական բաժնի աշխատակիցները հաշվել են, որ Լևանդովսկիի մարզաշապիկների վաճառքից հնարավոր կլինի աշխատել մոտ 20 մլն եվրո։ Հատկանշական […]
Ավելին
Հուլիսի 21-ին` Մարոկկոյում, կայացել է հատուկ մրցանակաբաշխություն, որի շրջանակում «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ։ 30-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Էդուարդ Մենդիից («Չելսի», Սենեգալ)։ Մանեն 2022 թ. Սենեգալի հավաքականի կազմում դարձել է Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող, ինչպես նաև օգնել է […]
Ավելին
Ինչպես հայտնում է մեքսիկական «Պումասի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսի հետ։ Ըստ ինսայդեր ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1 տարով, մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Գործարքն ավարտին հասցնելու համար Ալվեսն ու «Պումասի» ղեկավարությունը ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի համար բուժզննում կանցնի […]
Ավելին
«Լիվերպուլը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց «Լայպցիգի» հետ։ Յուրգեն Կլոպի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից փայլեց թիմի նորեկ Դարվին Նունյեսը, ով երկրորդ կեսում փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։ Հավելենք, որ «Լիվերպուլը» միջմրցաշրջանային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան»` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, մրցեց էստոնական «Պայիդեի» դեմ։ Ճիշտ է` հանդիպման ողջ ընթացքում «Արարատ-Արմենիան» ուներ տարածքային (66%) ու խաղային շոշափելի առավելություն, սակայն Վարդան Բիչախչյանի սաները չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին` «Պայիդեի» հարկի տակ։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
1 838 839 840 841 842 2,080

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023