Մեկնարկել է Հայաստան  – Թուրքիա  հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մեկնարկել է Հայաստան – Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

06/03/2023 - 21:10

Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից, մեկնարկել է այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։

Տոմսերը կարող եք ձեռք բերել https://tickets.ffa.am/ կայքից։

Նշենք, որ տոմսերն ունեն հետևյալ արժեքները.

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 2000 դրամ
Արևելյան տրիբունա – 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա – 10000 դրամ

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ` հյուր երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023