Այսօր՝ փետրվարի 7-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի հավաքականը դիրքային փոփոխության չի ենթարկվել և Մավրիտանիայի ազգային թիմի հետ կիսում է 101-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան, ապա Բրազիլիան:
Ավելին
Այսօր՝ փետրվարի 7-ին Հռոմում կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։ Այսօր կայացան ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկեցին ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին:  Կոնգրեսի […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեալի» հետ (1:1) հանդիպման մրցավարությանը. «Լաոսը սարսափելի չափանիշներ ունի. մենք ստիպված էինք «հարմարվել» նրան խաղի ընթացքում: Սերխիո Ռամոսը պետք է երկրորդ դեղին քարտը ստանար և հեռացվեր խաղադաշտից: Ի՞նչ կարող ենք անել…»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Marca-ն: Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի ավագը դեղին քարտ […]
Ավելին
Կայացավ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնա»-«Ռեալ» առաջին հանդիպումը: Էլ Կլասիկոն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1. այս արդյունքը պատասխան խաղից առաջ որոշակի առավելություն է տալիս «արքայական» ակումբին: Խաղի մեկնարկից 6 րոպե անց Բենզեմայի փոխանցումից հետո Վասկեսը բացել է հաշիվը: 57-րդ րոպեին Մալկոմը խփել է պատասխան գոլը: Երկրորդ կեսի ընթացքում «Բարսայի» առաջատար Լիոնել Մեսսին փոխարինման է մտել, ում հիմնականում […]
Ավելին
Հունիսի 5-ին կայանալու են ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները: Ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջիկա ընտրությունների միակ թեկնածուն գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի անդամ 211 ազգային ֆեդերացիաներից Ինֆանտինոյին է պաշտպանում 196-ը: Գործող ղեկավարի մրցակից էր համարվում շվեյցարացի Ռամոն Վեգան, ում անգամ առաջադրվելու հնարավորությունը մեծ չէր: Հիշեցնենք, որ իտալացին […]
Ավելին
«Գանձասար-Կապանը» հայտնում է, որ նոր համալրում ունի։ Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի 28-ամյա կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ։ Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», «Մարիտիմուում», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ 28-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսեն»։
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ստեֆանո Ստուրարոն պաշտոնապես տեղափոխվել է «Ջենոա»: Տրանսֆերից թուրինյան ակումբը ստանալու է 19 միլիոն դոլար: Հաղորդվում է, որ «Ջենոան» գումարը վճարելու է 4 տարվա ընթացքում: Ստուրարոն «Ջենոայի» սան է և «Յուվե» է տեղափոխվել 2014 թվականին: Նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սպորտինգում», սակայն վնասվածքի պատճառով Պորտուգալիայի առաջնության որևէ հանդիպման չի մասնակցել:
Ավելին
«Բանանցը» պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկայում» և «Ալաշկերտում»։ Ակումբն Անդրանիկ Ոսկանյանին հաջողություն է մաղթել և ցանկացել բազում հաղթանակներ։
Ավելին
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցեցին Դորմտունդի «Բորուսիան» և Բրեմենի «Վերդերը»: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ լրացուցիչ ժամանակը գոլառատ էր՝ 2:2, վերջնարդյունքը՝ 3:3: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելու շնորհիվ «Վերդերը» հաղթեց ծանր դիմակայությունում: Խաղի մեկնարկից 5 րոպե անց Ռաշիցան առաջ է մղել բրեմենյան թիմին: Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին Ռոյսը տուգանայինից կատարած հիանալի […]
Ավելին
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցում են Դորմտունդի «Բորուսիան» և Բրեմենի «Վերդերը»: Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին դորտմունդյան թիմի ավագ Մարկո Ռոյսը տուգանայինից կատարած հիանալի հարվածով հավասարեցրել է հաշիվը՝ 1:1:
Ավելին
1 1,819 1,820 1,821 1,822 1,823 1,825

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023