Հայտնի են դարձել մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոյի անցկացման օրն ու ժամը։ Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը, 2020/21 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 24-ին՝ «Նոու Կամպ» մարզադաշտում, իսկ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 18։00-ին։ Նոր մեկնարկած առաջնության շրջանակում կայացել է արդեն 5 տուր։ Առաջնության առաջատարը 10 միավորով «Ռեալն» է, որ անկացրել է […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է Պորտուգլիայի հավաքականի մամուլի ծառոյթունը։ 35-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի 13-ին Covid-19-ի դրական թեստ է հանձնել և չի կարողանա մասնակցել հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Շվեդիայի դեմ հանդիպմանը։ Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հիվանդությունը տանում է առանց ախտանշանների և արդեն ինքնամեկուսացել է։ Այն […]
Ավելին
«Արսենալի» լեգենդար նախկին մարզիչ Անսեն Վենգերը The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն մասին, թե ինչպես է ժամանակին լոնդոնյան ակումբը ձախողել Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը, երբ պորտուգալացի ֆուտբոլիստը դեռևս հանդես էր գալիս «Սպորտինգի» կազմում։ -Ո՞ր չկայացած տրանսֆերի համար եք զղջում, որը չի հաջողվել իրականացվել «Արսենալի» կողմից։ -Ա՜խ։ Կասեի, որ այդպիսի 50 ֆուտբոլիստ կա, ոչ թե […]
Ավելին
«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը 2021 թվականի ամռանը լինելու է ոչ թե ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, այլ հենց Հալանդը։ «Ռեալը» հիանալի հարաբերություններ ունի դորմունդյան ակումբի հետ, այդ պատճառով էլ մադրիդյան ակումբի ներսում կարծում են, որ կարիք չի լինի ակտիվացնել նորվեգացի հարձակվողի […]
Ավելին
«Բավարիայի», «Վոլֆսբուգրի», «Շալկե-04»-ի և «Ֆուլհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագաթը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։ ««Բարսելոնայում» տիտղոսներ նվաճում էր Մեսսին, ոչ թե Գվարդիոլան։ Առանց Մեսսիի Պեպի գաղափարները երբեք չեն աշխատել, հակառակ դեպքում նա «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» հետ արդեն վաղուց նվաճած կլիներ Չեմպիոնների լիգան։ «Բարսելոնայում» դա բացառապես կախված էր Լեո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ն հաստատել է հոկտեմբերի 14-ին կայանալիք Ազգերի լիգայի C դիվիզիոնի Էստոնիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպումը սպասարկելու են պորտուգալացի մրցավարները՝ Լուիշ Գոդինյոյի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Ռուի Տեյշեյրան և Հյուգո Ռիբեյրոն։ Խաղի չորրորդ պաշտոնյան է լինելու Անդրե Նարկիսոն։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլին։ ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել է Raddison Blu հյուրանոցում: Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տալլինի «Ա․ Լե Կոկ Արենա» մարզադաշտում։ Հավելենք, որ Էստոնիա – Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» դիտարկել է «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին ձեռք բերելու տարբերակը։ Տիագո Ալկանտարայի հեռանալուց հետո մյունխենյան ակումբը ուրուգվայցի կիսապաշտպանին համարել է իր տրանսֆերային գլխավոր նպատակը՝ համարելով նրան կատարյալ տարբերակ իսպանացի կիսապաշտպանին փոխարինելու հարցում։ Սակայն, ո՛չ «արքայական» ակումբը, ո՛չ էլ 22-ամյա ֆուտբոլիստը չեն դիտարկել այդ հավանական տրանսֆերը։ «Սերուցքայինները» «Բավարիային» […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում կայացան 3-րդ տուրի հանդիպումները։ Այժմ կանդրադառնանք կայացած բոլոր հանդիպումների արդյունքներին։ A Դիվիզիոն 1-ին խմբում կայացած երկու խաղերում էլ որևէ գոլ չգրանցվեց։ Նախ Նիդերլանդների հավաքականը Զենիցայում հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ «Նարնջագույնների» ղեկին իր նորամուտը նշեց նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը, սակայն, պետք է նշենք, […]
Ավելին
Հոկտեմբերի 10-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տուրը։ Անգլիայի հավաքականը A դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում «Ուեմբլի» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Բելգիայի ընտրանու նկատմամբ։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով․ 11 մետրանոց նշակետից համապատսախանաբար աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը, իսկ երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Մեյսոն Մաունթը «երեք առյուծների» համար խփեծ հաղթական գնդակը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023