Նոյեմբերի 12-ին մեկնարկեց Եվրո-2020-ի անցումային հանդիպումների փյել-օֆֆ փուլի եզրափակիչ հատվածը, որին մասնակցում են Ազգերի լիգայի 2018/19 խաղարկության շրջանակում իրենց դիվիզիոնների խմբում հաղթած և այն հավաքականները, որոնց չէր հաջողվել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել որակավորման փուլի արդյունքում։ Անցումային առաջին եզրափակիչ խաղում միմյանց դեմ մրցեցին Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։ Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, կողմերն ունեին աչքի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի ֆուտբոլիստները հրաժարվել են գնալ զիջումների և չեն համաձայնել աշխատավարձի նվազեցման պայմանին։ Ակումբն այս քայլին ստիպված է եղել գնալ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով լուրջ ֆինանսական հարվածներ է կրել, և եթե վերջնական համաձայնություն չլինի, ապա «կատալոնական» ակումբը, ամենայն հավանականությամբ, կսննկանա։ «Նոյեմբերի 11-ին, մի քանի օր տևած լարված հանդիպումներից և […]
Ավելին
«Ռեալը» 2021 թվականի հունվարին բացվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է բավականին ակտիվ լինել՝ ձեռք բերելով երկու ֆուտբոլիստի։ Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով RTVE-ին, մադրիդյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի և «Ռենի» հենակետային Էդուարդո Կամավինգայի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացի հարձակվողը «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն է և «Ռեալի» ղեկավարները […]
Ավելին
«Լիվերպուլի» պաշտպանական գծի ֆուտբոլիստները շարունակում են տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալ։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մերսիսայդյան ակումբի կենտրոնական պաշտպան Ջո Գոմեսը Անգլիայի հավաքականի մարզաբազայում հավանական ծանր վնասվածք է ստացել։ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել խաղացողի վնասվածքին, սակայն մոտ ժամանակներս հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սութգեյթը պետք է մամուլի ասուլիս տա և պարզաբանի եղելությունը։ […]
Ավելին
Նոյեմբերի 2-ին Իսրայելի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնի՝ Առաջին լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Նես Զիոնան» 1։0 հաշվով հաղթել է «Հապոել Կվար-Շալեմին»։ Հանդիպման միակ գնդակը 48-րդ րոպեին խփել է Դոր Գալիլին, սակայն հանդիպման հաշիվն ավելի խոշոր կարող էր լինել, եթե Էլի Էլբազն իրացներ իր գոլային պահերը։ Բանն այն է, որ 28-ամյա հարձակվողը 83-88-րդ րոպեներին ընթացքում 4 անգամ հարվածում […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:  Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նախապես հրապարակված ֆուտբոլիստների ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միանա դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Արդեն հայտնի պատճառով հավաքականին չի կարող միանալ նաև Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Այսպիսով, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի կարող միանալ Հայաստանի ազգային հավաքականին՝ առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար: Պատճառը կրկին կորոնավիրուսն է: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Նոյեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն էր ստացել «Ռոմա» ֆուտբոլային ակումբից, որում, հաշվի առնելով թիմի ֆուտբոլիստներից մեկի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը, խորհուրդ էր տրվում Հենրիխ Մխիթարյանին ազատել Հայաստանի ազգային հավաքականին միանալու պարտավորությունից:   Նոյեմբերի 7-ին «Ռոմա» […]
Ավելին
«Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն, հնարավոր է, փոխանակվեն թոփ խաղացողներով։ Ինչպես տեղեկացնում է beIN Sport-ի թղթակից Տանկրեդի Պալմերին, թուրինյան ակումբը մտադիր է Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել ՊՍԺ-ին, իսկ նրա փոխարեն հակառակ ուղղությամբ կտեղափոխվի Նեյմարը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» մտադիր է բաժանվել 35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստից, որպեսզի կարողանա որոշ ծախսերի վրա գումար խնայի, քանի որ Պաուլո Դիբալայի հետ նոր պայմանագիրը երկարաձգելուց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերեհմպտոնին» և վաստակած 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփեց Ջեյմի Վարդին, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը բավականին երկմտելուց հետո նոր ցույց տվեց նշակետը, քանի որ «գայլերի» լատերալ Մաքս Կիլմենը ձեռքով էր […]
Ավելին
«Էվերտոնի» հարձակվող Մոյզե Քինը, ով ներկայումս վարձակալությամբ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, պատմել է, թե ինչպես է ժամանակին խորամանկության դիմել և խաբել իր մայրիկին, որպեսզի կարողանա մասնակցել «Յուվենտուսի» մարզումներին․ «Մայրս ցանկանում էր, որպեսզի ես դպրոց հաճախեմ, ինչը ես առանձնապես չէի ուզում։ Իմ և դպրոցիս հարաբերություններն այնքան էլ լավ չէին։ Ողջ տարին մայրս մտածում էր, թե […]
Ավելին
1 1,432 1,433 1,434 1,435 1,436 1,973

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023