«Ռեալի» ղեկավարությունը սկսել է լրջորեն մտածել թիմի ավագ Սերխիո Ռամոսին փոխարինող գտնելու հարցում, քանի որ իսպանացի պաշտպանի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերի միջև բանակցությունները հաջող չեն ընթանում։ Ինչպես տեղեկացնում է Cadena Cope-ն, «արքայական» ակումբը Ռամոսի փոխարինողին գտել է «Վիլյառեալի» կազմում։ Խոսքը 23-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Տորեսի մասին է։ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսը» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել կենտրոնական հարձակվողի դիրքը։Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ նպատակով թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն դիմել է ղեկավարությանը՝ առաջարկելով պայմանագիր ստորագրել «Սամպդորիայի» 37-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելայի հետ։ Իտալացին հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում 2010-2014 թվականներին։ Խաղալով Պիռլոյի հետ նույն ակումբի կազմում՝ նա 3 […]
Ավելին
Իրավիճակը Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի շուրջ շարունակում է անորոշ մանլ։ El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Պեդրերոլը հայտնում է, որ իսպանացի ֆուտբոլիստը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին տեղեկացրել է իր՝ «ՊՍԺ» տեղափոխվելու ցանկության մասին։ Հաղորդվում է նաև, որ Ռամոսը «ՊՍԺ»-ի մասին խոսելիս, ասել է, թե Փարիզյան ակումբը ցանակնում է գնել նաև «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիին։ Ավելի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Սաութհեմպտոնը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասավ առաջնության առաջատար «Լիվերպուլի» նկատմամբ։ Խաղի ավարտից հետո «սրբերի» գլխավոր մարզիչ Ռալֆ Հազնհյութլը չէր հավատում կատարվածին՝ ցույց տալով անհավանական էմոցիաներ։ Բանն այն է, որ 53-ամյա մասնագետն իր մարզչական կարիերայի ընթացքում 5-րդ անգամ էր հանդիպում Յուրգեն Կլոպի թիմերի դեմ՝ տանելով առաջին հաղթանակը։ Հազնհյութլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է պորտուգալական «Օլյանենսե» ակումբի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հոլանդական ֆուտբոլի լեգենդ Էդգար Դավիդսը։ Կողմերի միջև պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել։ «Օլյանենսեն» հանդես է գալիս Պորտուգալիայի՝ նշանակությամբ 3-րդ դիվիզիոնի H խմբում և անցկացրած 7 խաղերից հետո վաստակած 13 միավորով` 12 թիմերի միջև ընթացող պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սետուբալին» զիջելով […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ավարտվեց 17-րդ տուրը։ Տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 2-րդ րոպեին տանտերերը Դանի Ինգսի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Յուրգեն Կլոպի սաներն արագ բաց թողած գոլից հետո շոկի ենթարկվեցին և երկար ժամանակ չէին կարողանում որևէ լուրջ վտանգավոր պահ ստեղծել […]
Ավելին
Ինչպես փոխանցում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսին դուր չեն եկել հարազատ ակումբի կողմից առաջարկված նոր պայմանագրի պայմանները։ Հաղորդվում է նաև, որ Լուկասը մերժել է «սերուցքայինների» առաջին առաջարկը, իսկ բանակցությունները ժամանակավորապես կասեցվել են։ Բանն այն է, որ «Ռեալը» ցանկանում է նվազեցնել ֆուտբոլիստի աշխատավարձը՝ հնարավորինս շատ գումար տնտեսելով ակումբի համար։ Շատ հավանական է, որ 29-ամյա […]
Ավելին
Ինչպես գիտեք, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան այս տարվա ամռանը դառնալու է ազատ գործակալ և արդեն նոր ակումբ է փնտրում։ Նրա կարկերայի շարունակության ամենահավանական տարբերակը «Ռեալն» է, սակայն Ալաբայի ֆինանսական պահանջները կարող են խոչընդոտ են հանդիսանալ նրա և «Ռեալի» միջև ընթացող բանակցություններում։ Goal.com-ի հաղորդմամբ` ավստրացին «Ռեալից» պահանջում է 13 մլն եվրո՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն պայմանագրի երկարաձգման հարցում բանակցություններ է վարում ակումբի հետ , սակայն, ինչպես հայտնում է Sport.es-ը, կողմերը առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Աղբյուրի հաղորդմամբ՝ դե Բրոյնեն արդեն մերժել է «քաղաքաբնակների» առաջին առաջարկը․ ֆուտբոլիստը ցանկանում է բարելավել պայմանագրի ֆինանսական հատվածը։ Ինչ խոսք, «Սիթին» չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին և շուտով հանդես […]
Ավելին
Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պելեի պաշտոնական Instagram-ի օգտահաշվում թարմացվել է նկարագրության, այպես կոչված, bio-ի հատվածը։ Այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարի 3-ին իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Ուդինեզեի» դեմ կայացած խաղում երկու անգամ դարձավ գոլի հեղինակ, բազմաթիվ համաշխարհային պարբերականներ գրեցին, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023