Իտալիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթեց «Նապոլիին»՝ նվաճելով բաղձալի գավաթը։ Թուրինյան ակումբի կազմում 64-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ բացելով հանդիպման հաշիվը։ Ինչպես տեղեկանցում է Squawka Football-ը, այդ գոլի շնորհիվ պորտուգալացի ֆուտբոլիստը համաշխարհային ռեկորդ է գրանցել՝ գերազանցելով Չեխոսլովակիայի և Ավստրիայի հավաքականների նախկին ֆուտբոլիստ Յոզեֆ Բիցանի ցուցանիշը։ Բանն այն է, […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող (խմբ․՝ Իսպանիայի՝ նշանակությամբ 3-րդ դիվիզիոնը) «Ալկոյանոն» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ նվաճելով մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։ «Ալկոյանոյի» ֆուտբոլիստները հանդիպման 110-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով, սակայն այդ փաստը չխանգարեց, որպեսզի համեստ ակումբը պատմական հաղթանակ կորզի։ Հանդիպման 115-րդ րոպեին Ալիկանտեն ներկայացնող ակումբի ֆուտբոլիստերը կայծակնային հակագրոհ […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող (խմբ․՝ Իսպանիայի նշանակությամբ 3-րդ դիվիզիոն) «Ալկոյանոն» 2։1 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ մատուցելով գերխոշոր անակնկալ։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2009 թվականից ի վեր սա առաջին դեպքն է, երբ «արքայական» ակումբը պարտվում է Սեգունդա Բ-ն ներկայացնող որևէ թիմի։ Իսպանիայի գավաթի 2009/10 խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին իր նախկին խաղընկեր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրվա առթիվ հայերենով տեսաուղերձ է պատրաստել, որը հրապարակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքում։ Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 68 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Ավելին
Զինեդին Զիդանը չի պատրաստվում լքել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյից» կրած խայտառակ պարտությունից հետո։ Սրան էլ գումարվում է այն հագամանքը, որ «սերուցքայինների» գործերը այնքան էլ լավ չեն Լա լիգայում․ թիմը, կորցրած միավորների հաշվարկով, արդեն 10 միավոր հետ է մնում առաջատար «Ատլետիկոյից»՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Հարկ է […]
Ավելին
1989 թվականի հունվարի 21-ին Համլետ Մխիթարյանի և Մարինա Թաշչյանի ընտանիքում ծնվեց անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը։ Դժվար է հավատալ, սակայն այսօր՝ 2021 թվականի հունվարի 21-ին, Հենոն նշում է իր ծննդյան 32 ամյակը։ Այդ 32 տարիների ընթացքում Հենրիխ Մխիթարյանը բազմաթիվ նվաճումների է հասել և, անկասկած, անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Մեր տղան իր […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվեց Սեգունդա Բ-ի 3-րդ խմբում հանդես եկող «Ալկոյանո» ակումբին Խաղի սկզբից «արքայական» ակումբը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը և մրցակցին գրեթե զրկեց գնդակին տիրելու հնարավորությունից, սակայն, ինչպես վերջերս հաճախ է պատահում «Ռեալի» հետ, բավական երկար ժամանակ չէր կարողանում գտնել դեպի մրցակցի դարպասը տանող բանալին։ Միայն առաջին խաղակեսի վերջին՝ 45-րդ, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յուանյթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ադելոմա Լումանն առաջ մղեց լոնդոնյան ակումբին։ Օլե-Գունար Սուլշերի սաները բավական արագ լուսատախտակին վառեցին 1։1 հաշիվը։ 21-րդ րոպեին աչքի ընկավ Էդինսոն Կավանին։ Ընդհանրապես, «կարմիր սատանաները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն […]
Ավելին
Հունվարի 21-ին Ռեջո-նել Էմիլիայի «Մապեյ-Չիտա դել Տրիկոլորե» մարզադաշտում տեղի ունեցավ Իտալիայի Սուպեր գավաթի 2020/21 մրցաշրջանի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Նապոլին»։ Հանդիպումը մեծամասամբ անցավ հավասար պայքարում։ Առաջին խաղակեսում հատուկենտ գոլային պահեր ունեին երկու թիմերն էլ։ Նպաստավոր դիրքերից վրիպեցին Իրվինգ Լոզանոն և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։ Հանդիպման 64-րդ […]
Ավելին
Գերմանական բունդեսլիգայի 17-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում կարողացավ 0։1 հաշվով հաղթանակի հասնել «Աուգսբուրգի» նկատմամբ։ Ինչպես և ենթադրվում էր, մյունխենյան ակումբը խաղի մեկնարկից նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։ Դրվագներից մեկում՝ 13-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ռանի Խեդիրան սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները։ 11-մետրանոց նշակետին մոտեցավ հյուրերի հարձակման առաջատար Ռոբերտ Լևանդովսկին և բացեց խաղի հաշիվը՝ 0։1։ Գոլից […]
Ավելին
1 1,347 1,348 1,349 1,350 1,351 1,978

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023