Ինտերը 5 գնդակի տարբերությամբ հաղթեց   Բոլոնիային🎥

Ինտերը 5 գնդակի տարբերությամբ հաղթեց Բոլոնիային🎥

18/09/2021 - 22:01

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։

«Ներաձուրիները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 6:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Լաուտարո Մարտինեսը, Միլան Շկրինյարը, Նիկոլո Բարելան և Մաթիաս Վեսինոն։

«Բոլոնիայի» միակ գոլն էլ գրանցվեց Արթուր Տեատի անվան դիմաց։

«Ինտերն» այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր` բարձրանալով 1-ին հորիզոնական։

«Բոլոնիան» մնաց 7 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023