Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Էվերտոնի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը, ով 2004-10 թթ. նույն պաշտոնը զբաղեցրել է նաև «Լիվերպուլում»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ռաֆա Բենիտեսը վերջին 132 տարվա ընթացքում դարձել է միայն երկրորդ մարզիչը, ով մարզել է մերսիսայդյան երկու գլխավոր ակումբները` «Լիվերպուլը» և «Էվերտոնը»։ Մինչ այս պահը միայն Բրայան Վիլիամ Բարկլայն էր, ով մարզել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում են համաշխարհային ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, «Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին դարձել է ազատ գործակալ։ Արգենտինացի ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև ս/թ հունիսի 3-ը, որն արդեն ավարտվել է։ Հատկանշական է, որ 2000 թ. սկսած` սա առաջին դեպքն է, երբ Լեո Մեսսին գործող պայմանագիր չունի կատալոնական ակումբի հետ։ Հավելենք նաև, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Նունու Էսպիրիտու Սանտուն։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի մինջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ պորտուգալացի մասնագետը նախքան լոնդոնյան ակումբը գլխավորելը մարզել է «Ռիու Ավեն» (2012-14 թթ.), «Վալենսիան» (2014-15 թթ.), «Պորտուն» (2016-17 թթ), ինչպես նաև 2017-21 թթ. եղել է «Վուլվերհեմպտոնի» գլխավոր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։ Հավելենք, որ 61-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է չինական «Դալյան Պրոն», որտեղից հեռացել է ս/թ հունվարին։ Նշենք նաև, Բենիտեսը Պրեմիեր լիգայում աշխատելու հարուստ փորձ ունի, քանի որ 2004-10 թթ. մարզել է «Լիվերպուլը», […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Զալցբուրգի» կենտրոնական հարձակվող Պաթսոն Դաքային։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա զամբիացի ֆուտբոլիստի ու «աղվեսների» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2026. թ հունիսի 30-ը։ Ինչ վերաբերում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Լեսթերը» խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել է 30 մլն եվրո։ Հատկանաշական է, որ սա ավստրիական Բունդեսլիգայի ակումբների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, քվեարկության արդյունքում VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը, ով ստացել է 41 ձայն։ 30 միավորով երկրորդ հորիզոնականը զբազեցրել է «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը: «Ուրարտուի» ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն էլ եզրափակել է լավագույն եռյակը` ստանալով 22 ձայն։ Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։ Լավագույն մարզիչ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Vnews-ը` հղում կատարելով Ուկրաինայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքին, VBET-ը դարձել է Ուկրաինայի Սուպերգավաթի գլխավոր հովանավորը։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպումը կայանալու է հուլիսի 24-ին` Երևանի ժամանակով 22:00-ին, իսկ գավաթը խաղարկելու են Կիևի «Դինմոն» և Դոնեցկի «Շախտյորը»։ Հատկանշական է, որ խաղը տեղի է ունենալու Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, իսկ երկրպագուների մուտքը մարզադաշտ այդ հանդիպմանը թույլատրված է […]
Ավելին
Ռուսաստանի ֆուտբոլային միության տեխնիկական հանձնաժողովը գնահատել է հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի աշխատանքը։ Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն, Չերչեսովի աշխատանքն Եվրո-2020-ի շրջանակում անբավարար է գնահատվել, սակայն տեխնիկական հանձնաժողովը վստահություն է հայտնել 57-ամյա մասնագետին։ «Ինչպես Ֆուտբոլային միության տեխնիկական հանձնաժողովը, այնպես էլ ինքը` Չերչեսովը, ընդունել են, որ կատարված աշխատանքն անբավարար է, քանի որ հավաքականը Եվրո-2020-ում զբազեցրել է […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Ուկրաինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի հավաքականին։ Հանդիպման 98-րդ րոպեին շվեդների պաշտպան Մարկուս Դանիելսոնն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտյոմ Բեսեդինի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և 32-ամյա պաշտպանին հեռացրեց խաղաշտից` կարմիր քարտ ցույց տալով։ Այդ դրվագի հետ կապված Twitter-ի միկրոբլոգում […]
Ավելին
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Շվեդիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Ուկրաինային` վճռորոշ գնդակը բաց թողնելով 120+1-րդ րոպեին։ Խաղից հոտո իր տպավորություններով է կիսվել շվեդների կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին. «Մենք բավարար քանակի գոլային պահեր ստեղծեցինք, որպեսզի հաղթեինք հանդիպման հիմնական ժամանակում, իսկ այնուհետև ես ենթադրում էի, որ 11-մետրանոց հարվածաշար կլինի, սակայն մրցակիցը գոլ խփեց 120-րդ րոպին, ինչը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023