Հունիսի 1-ին Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Հավաքականները խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն 5 մարզչիներին, ովքեր հավակնելու են 2020/21 մրցաշրջանի «լավագույն մարզիչ» մրցանակին։ Ադբյուրի փոխանցմամբ` մրցանակին հավակնելու են Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Օլե-Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր»), Դևիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») և Մարսելո Բելսան («Լիդս»)։ Հավելենք, որ հաղթողին որոշվելու է քվեարկության միջոցով, որը կտևի մինչև հունիսի 3-ը` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Տիգրան Ավանեսյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» շարքերում կշարունակի մնալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, ոը Տիգրան Ավանեսյանը ծնունդով Կալինինգրադից է, սակայն 13 տարեկանից ի վեր հանդես է Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի համակարգում։ Նա խաղացել է հիմնականում ԲԿՄԱ II-ի կազմում, որի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» Զինեդին Զիդանի հեռանալուց հետո գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Կառլո Անչելոտին, ով ներկայումս մարզում է «Էվերտոնը», հնարավոր է, կրկին գլխավորի «Ռեալը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբն արդեն բանակցություններ է վարում 61-ամյա մասնագետի հետ։ Ճիշտ է, կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, քանի որ Անչելոտին գործող պայմանագիր ունի «իրիսների» […]
Ավելին
Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին պարբերաբար կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականը, քվեարկության արդյունքներով, արդեն համալրել է «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին։ Մայիսի 31-ին էլ հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշրջանի լավագույն աջ պաշտպանին, […]
Ավելին
Ինչպես գիտեք, այսօր`հունիսի 1-ին, Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանում դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան շարունակելու է կատալոնական ակումբի կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ 20-ամյա իսպանացի ֆուտբոլիստը նոր ակումբ կտեղափոխվի անվճար, քանի որ հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։ Էրիկ Գարսիայի պայմանագրում կլինի […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի պաշտպանել հռոմեական ակումբի գույները։ Ինչպես տեղեկացնուն է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերի» ղեկավարներն ու 32-ամյա կիսապաշտպանը նոր պայմանագրի հարցում հասել են համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կկնքվի 2 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2023 թ. հունիսի 30-ը։ Հաղորդվում է, որ «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը: -Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և ե՞րբ կմիանաք Ձեր նոր ակումբին:– Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ […]
Ավելին
«Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանը կսկսի նոր ակումբում։ Ինչպես գիտեք, իսպանացի պաշտպանի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերի միջև ներկա պահին բանակցություններ չեն ընթանում։ Ստեղծված իրավիճակից փորձում է օգտվել «Մանչեսթեր Սիթին»։ Այդ մասին տեղեկացնում է ESPN-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան […]
Ավելին
1 1,094 1,095 1,096 1,097 1,098 1,890

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023