«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ «Արքայական» ակումբի ղեկից։ «Ես չգիտեմ, թե ինչ կկատարվի, սակայն մենք արժանի ենք ավարտել մրցաշրջանն այս կազմով։ Մարդիկ խոսում են մարզչի փոփոխությունից և այլն, բայց իմ բախտը բերել է․ ես նման բաներ չգիտեմ։ Եթե անգամ մարդիկ ցանկանան, որ ես հեռանամ, միևնույնն […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Հերտայի» դեմ և Կինգսլի Կոմանի միակ գնդակի շնորհիվ կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Ինչպես և սպասվում էր, Գերմանիայի վերջին տարիների անփոփոխ չեմպիոնն ուներ որոշակի տարածքային առավելություն, սակայն «Հերտան» նույնպես կարողանում էր վտանգավոր գրոհներով սպառնալ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասին։ Հանդիպման միակ և հաղթական գոլը խփվեց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հարձակվող Գրացիանո Պելեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ հունիսի 30-ը։ 35-ամյա կենտրոնական հարձակվողի վերջին ակումբը եղել է չինական «Շանդուն Լունենը», որտեղից հեռացել է այս տարվա հունվարի 1-ին։ Նա այդ ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 135 հանդիպում՝ […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, կազմել է 2011-2020 թվականների ասիացի ֆուտբոլիստների լավագույն եռյակը ։ Ցուցակը գլխավորում է «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Հին Մին Սոնը։ Երկրորդ հորիզոնականում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ճապոնիայի հավաքականի անդամ Կեյսուկե Հոնդան, ով այս պահին իր ելույթները շարունակում է պորտուգալական «Պորտիմոնենսեի» կազմում։ Լավագույն եռյակը եզրափակում է […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը «Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆաթին խաղադաշտ կվերադառնա ավելի ուշ քան կանխատեսել էին բժիշկները։ Ենթադրվում էր, որ Ֆաթին խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին, սակայն 18-ամյա ֆուտբոլիստը կրկին ցավեր է ունեցել ծնկի հատվածում, երբ սկսել է ավելի ինտենսիվ մարզվել։ Իսպանացին հայտնել է բժիշկներին ծնկի ցավի մասին, իսկ բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ ծնկի […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջից, ակումբն ամփոփել է հունվար ամսվա մրցելույթները, և ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամսվա կտրվածքով «կարմիր սատանաների» կազմում պաշտոնական խաղերի շրջանակում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին լավագույնի տիտղոսին էր արժանացել հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունո […]
Ավելին
Վերջրես մի շարք աղբյուրներ, մասնավորապես՝ BBC-ն ու ESPN-ը, գրեցին, որ «Այաքսը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ-ի հայտացուցակում սխալմամբ չի հայտավորել ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերին՝ Սեբաստիան Հալերին, ում վերջերս է 22․5 մլն եվրոյի դիմաց գնել «Վեսթ Հեմից»։ Ամստերդամը ներկայացնող ակումբը դիմել էր ՈՒԵՖԱ-ին, որպեսզի հասկանա, թե ինչն է եղել պատճառը, որ ֆրանսիացի հարձակվողին չի կարողացել հայտավորել մրցաշարին։ «Այաքսը» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանան ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել է 1 տարով։ Պատճառը ՈՒԵՖԱ-ի դոպինգային քաղաքականության խախտումն է։ Որակազրկումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ի վեր և տարածվում է ինչպես միջազգային, այնպես էլ ազգային ներքին առաջնությունների վրա։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա դարպասապահը 2020 թվականի հոկտեմբերի 30-ին դոպինգ-թեստ է […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ռեալի» պաշտպան Մարսելոն, հնարավոր է, լքի «արքայական» ակումբը, քանի որ ակումբը նրան տրանսֆերի է հանել։ «Ռեալը» ցանկանում է 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքից գումար աշխատել , քանի դեռ այն հնարավոր է։ Բանն այն է, որ Մարսելոյի և «սերուցքայինների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո նա կարող է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»։ Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից «ազնվականները» խաղը թելադրողի դերում էին․ տիրել էին նախաձեռնությանը, ավելի հաճախ ու ավելի վանգավոր էին գրոհում։ Խաղի 24-րդ րոպեին «կապույտների» հերթական գրոհը չեզոքացնելիս սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց տանտերերի պաշտպան Էրիկ Դայերը, ինչի հետևանքով էլ «Տոտենհեմը» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023