Չիլիացի հարձակվողը գոլը տոնելուց հետո իրեն նետել է աղբամանը🎥

Չիլիացի հարձակվողը գոլը տոնելուց հետո իրեն նետել է աղբամանը🎥

21/07/2021 - 00:21

Չիլիի երկրորդ դիվիզիոնում` Պրիմերա Բ-ում, բավական հետաքրքիր և միաժամանակ նաև տարօրինակ դեպք է գրանցվել։

Մրցաշարի 11-րդ տուրի շրջանակում «Դեպորտիվո Մագալյանեսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Արթուրո Ֆերնանդես Վիալի» նկատմամբ։

«Մագալյանեսի» հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփել է 31-ամյա հարձակվող Միգել Օրելյանան։

Չիլիացի ֆուտբոլիստն իր հաջողությունն այնքան բուռն նշեց, որ վազեց դեպի մարզադաշտի թունելի հարևանությամբ դրված աղբամանի մոտ և հիանալի ցակտկով իրեն նետեց դրա մեջ։

Մարզադաշտի աշխատողներից մեկը չէր հասկացել, թե ինչ է տեղի ունեցել և փորձում էր Օրելյանային հանել աղբամանի մեջից, և ի վերջո, 10 վայրկյան անց նա դուրս եկավ այնտեղից։

Հավելենք, որ «Մագալյանեսը» Պրիմերա Բ-ի շրջանակում անցկացրած 10 խաղից հետո վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է «Արթուրո Ֆերնանդես Վիալին», ապա այն միայն առաջին հանդիպումն էր անցկացնում առաջնության շրջանակում, քանի որ Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբին շտապ կերպով երրորդից շ բարձրացրել է երկրորդ դիվիզիոն։

Բանն այն է, որ ակումբներից մեկն իր ֆուտբոլիստների հանդեպ չի կատարել պայմանագրային պարտավորությունները, ինչի հետևանքով հեռացվել է առաջնությունից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023