«Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ապագան շարունակում է անորոշ մնալ, իսկ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ի լրագրող Դևիդ Օրշտայնը, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիացու ծառայություններով, սակայն «սերուցքայինները» պատրաստ են ամեն ինչի՝ Վարանին ակումբում պահելու համար։ Աղբյուրի համոզմամբ՝ ակումբում մնալու դեպքում «Ռեալը» 27-ամյա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկի» պաշտոնական կայքը, թիմի կենտրանական հարձակվող Ռաուլ Գարսիան կշարունակի իր ելույթները բասկյան ակումբի կազմում։ Համաձայն նոր պայմանագրի՝ 34-ամյա ֆուտբոլիստը կշարունակի իր ելույթները «Ատլետիկի» կազմում մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, սակայն հաղորդվում է, որ պայմանագրում առկա է կետ, ըստ որի, այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։ Գարսիան «Ատլետիկ» է տեղափոխվել 2015 թվականի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bulinews պարբերականը, «Բավարիայի» 17-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան որոշում է կայացրել հանդես գալ Գերմանիայի հավաքականի կազմում։ Մուսիալան երկքաղաքացիություն ունի․ նա միևնույն ժամանակ և՛ Անգլիայի, և՛ Գերմանիայի քաղաքացի է։ Կիսապաշտպանը ծնվել է Գերմանիայում՝ Շտուտգարտ քաղաքում։ Նրա մայրը գերմանուհի է, իսկ հայրը՝ բրիտանացի։ Ջամալը 7 տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Անգլիա։ «Ես, պարզապես, լսեցի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Տոտենհեմի» դարպասապահ և ավագ Ուգո Լյորիսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի լոնդոնյան ակումբի շարքերը։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դարպասապահի և «շնաձկների» միջև գործող պայմանագրի ավարտին կմնա ևս մեկ մրցաշրջան, սակայն հաղորդվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Լորիսը, հնարավոր է, տեղափոխվի ՊՍԺ։ Եթե 34-ամյա դարպասապահը հեռանա «Տոտենհեմից», ապա վերջիններս նրա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիային»։ Խաղը մեկնարկեց հետախուզական պայքարով։ Կողմերից և ոչ մեկը չուներ ընդգծված առավելություն, սակայն արդեն 9-րդ րոպեին «Լացիոյի» պաշտպանի կոպտագույն սխալի հետևանքով հյուրերը Ռոբերտ Լևանդովսկու գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Ոգևորված ձեռքբերածով՝ Հանս-Դիտեր Ֆլիկի տղաները նետվեցին առաջ՝ հաջողությունը զարգացնելու և շուտով՝ 24-րդ […]
Ավելին
«Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն իր թվիթերյան էջում պատասխանել է այն հարցին, թե ով է իր կարծիքով գործող ֆուտբոլիստներից լավագույնը․ «Ռոբերտ Լևանդովսկի․ սիրում եմ նրա աշխատանքային էթիկան և խաղը․ իսկական պրոֆեսիոնալ»,- նշել է 27-ամյա ֆուտբոլիստը։ Տեղեկացնենք, որ լեհ հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր հանդիպումների հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 7 գոլային փոխանցման […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Արգենտինայի նախագահը Ալբերտո Ֆերնանդեսը վարձակալել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի ինքնաթիռը, որպեսզի մեկնի Մեքսիկա՝ մասնակցելու այդ երկրի անկախության 200-րդ տարեդարձի տոնակատարություններին։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը 4 օրով վարձակալելու դիմաց Ալբերտո Ֆերնանդեսը Մեսսիին վճարել է 160 հազար եվրո։ Նախագահը նախընտրել է հենց Մեսիի ինքնաթիռը, քանի որ այն համապատասխանել է կորոնավիրուսային անվտանգության պահանջներին։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է As-ը, հղում անելով СBS Sports-ին, «Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինի ծառայություններով։ Ֆրանսիական ակումբն ավելի վաղ փորձեր կատարել է՝ իսպանացի ֆուտբոլիստին ձեռքբերելու վերաբերյալ, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել։ Աղբյուրի համոզմամբ՝ «Փարիզը» ինչպես նախկինում, այժմ նույնպես ցանկանում է Բելերինին տեսնել իր շարքերում։ Հաղորդվում է, որ «զինագործները» 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է El Intransigente պարբերականը, «Սևիլիայի» վինգեր Լուկաս Օկամպոսը , հնարավոր է, կարիերան շարունակի ԱՊԼ-ում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Հաղորդվում է, որ արգենտինացին նույնպես ցանկանում է տեղափոխվել մերսիսայդյան ակումբ։ Համաձայն La Razon-ի տեղեկությունների՝ «Լիվերպուլը» լրջորեն հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և, հավանաբար, մոտ օրերս Օկամպոսի տրանսֆերային իրավունքները գնելու դիմաց «Սևիլիային» 65 մլն եվրո […]
Ավելին
«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին խոսել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կերպարի, ինչպես նաև` իր մրցելույթների մասին։ «Զիդանը լեգենդ է։ Անկեղծ ասած՝ ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ նրա գլխավորությամբ․ նա թիմի խարիզմայի աղբյուրն է։ Նրա հետ հաճելի է զրուցել․ երբեմն մենք խոսում ենք Ֆրանսիայի հավաքականի մասին։ Նա ինձ խորհուրդներ է տալիս։ Ես […]
Ավելին
1 556 557 558 559 560 660

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023