Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին (դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան (աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին (ձախ պաշտպան)։ Հունիսի 2-ին հարցում տեղադրվեց` մրցաշրջանի լավագույն […]
Ավելին
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանն ու «Ռոման» նոր պայմանագիր են կնքել. հայազգի ֆուտբոլիստը ևս մեկ մրցաշրջան կպաշտպանի հռոմեական ակումբի գույները։ Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրային հաջողվել է պարզել, թե 32-ամյա ֆուտբոլիստը պայմանագրի երկարաձգումից հետո որքան աշխատավարձ է ստանալու։ Աղբյուրի փոխանցմամբ` Մխիթարյանը տարեկան վաստակելու է 4.5 մլն եվրո, որին կարող են ավելանալ տարբեր բոնուսներ։ Հիշեցնենք, […]
Ավելին
Interfootball -ը Telegram-ի իր պաշտոնական ալիքում առաջիկա օրերին կանցկացնի տարբեր հարցումներ` պարզելու համար 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար, ըստ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների, կառաջարկվի 8-10 ֆուտբոլիստ, իսկ հարցումը կտևի առավելագույնը 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին և նրա խաղընկեր, աջ պաշտպան Սեզար Ասպիլիկուետան։ Հունիսի 1-ին հարցում տեղադրվեց 2020/21 մրցաշրջանի լավագույն […]
Ավելին
Հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Խորվաթիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։ Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը դարպասապահ Դավիթ Յուրչենկոն էր, ով ստացել է ձայների 26%-ը։ […]
Ավելին
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ «Ռոման» ու Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են հասել` կնքելով նոր պայմանագիր։ Ըստ նոր պայմանագրի` Մխիթարյանը հռոմեական ակումբի կազմում կմնա մինչև 2022 թ. հունիսի 30-ը։ Երբ ամեն ինչ պաշտոնապես հայտարարվել էր, «գայերն» իրենց Instagram-ի պաշտոնական էջում հայազգի ֆուտբոլիստին նվիրված գրառում են կատարել` ցիտելով վերջինիս խոսքերը. «Հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ ունենալ իմ […]
Ավելին
Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը հունիսի 1-ին Վելիկի Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի ընտրանում դեմ, որն ավարտվեց 1:1 հաշվով։ Խաղից հետո Հայաստանի հավաքականի հերոսներից մեկը` Ժիրայ Շաղոյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել Խորվաթիայի հավաքականի ավագ և առաջատար Լուկա Մոդրիչի հետ։ Երկու ֆուտբոլիստերն էլ խաղի ընթացքում դարձել են գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ լուսանկարն իր էջում […]
Ավելին
Հայաստանի հավաքականը Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի ընտրանու դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Մամուլի ասուլիսի տեսանյունթը` ստորև. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հայաստանի հավաքականը Վելիկի Գորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի ընտրանու դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մեր հավաքականի միակ գոլը 72-րդ րոպեին խփեց Վբեյմար Անգուլոն` հեռահար հարվածով դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Վելիկի Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Խորվաթիայի իրենց գործընկերների դեմ։ Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, մերոնք կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Էդգար Բաբայանի հեռահար հարվածից հետո գնդակը մի փոքր շեղ ընթացավ։ Այդ դրվագից հետո Խորվաթիայի հավաքականը տիրեց նախաձեռնությանը և մեծ առավելություն ուներ, ինչի արդյունքում 24-րդ րոպեին Լուկա Մոդրիչի իրացրած անկյունային հարվածից […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Տիգրան Ավանեսյանի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» շարքերում կշարունակի մնալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, ոը Տիգրան Ավանեսյանը ծնունդով Կալինինգրադից է, սակայն 13 տարեկանից ի վեր հանդես է Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի համակարգում։ Նա խաղացել է հիմնականում ԲԿՄԱ II-ի կազմում, որի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023