48-ամյա մասնագետ Սերգեյ Ռեբրովը կդառնա Ուկրաինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը վերջնական համաձայնության են հասել, իսկ պայմանագիրը կստորագրեն շատ շուտով, որի մանրամասները, սակայն, չեն հաղորդվում։ Աղբյուրի փոխանցմամբ` Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել նաև խորվաթ մասնագետ Սլավեն Բիլիչի հետ, սակայն գործարքը ձախողվել է։ Նշենք, որ Ռեբրովը 2021 թ. հունիսից […]
Ավելին
Ռուսաստանի գավաթի ռեգիոնների ուղու եզրափակիչում «Կրասնոդարը» մրցում է «Ուրալի» դեմ։ 8-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանի իրացրած անկյունայինից հետո «ցլերի» կազմից աչքի ընկավ բրազիլացի կենտրոնական պաշտպան Կայոն` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» հարձակվող Ֆոլարին Բոլգանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», որոշել է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունն ու ներկայացնել ԱՄՆ հավաքականը։ Տեղեկությունը հաստատել է նաև Միացյալ Նահանգների ֆուտբոլի հավաքականի պաշտոնական կայքը։ Նշենք, որ Բալոգանը ծնվել է Նյու-Յորքում և արդեն ուներ ԱՄՆ քաղաքացիություն, սակայն նա կարող էր հանդես գալ նաև Անգլիայի և Նիգերիայի հավաքականներում։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարսելո Բիելսան: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը: Արգենտինացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Լիդսը», որը մարզել է 2018-2022 թթ.: 67-ամյա մասնագետը ժամանակին մարզել է նաև «Լիլը» (2017թ. հուլիս-նուեմբեր), «Մարսելը» (2014-15 թթ.), «Ատլետիկ Բիլբաոն» (2011-13 թթ.), Չիլիի […]
Ավելին
«Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Բայերի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «դեղագործներն» ու իսպանացի պաշտպանը վերջնական համաձայնության են հասել։ Կողմերը կնքելու են 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 27-ամյա պաշտպանն օրեր առաջ նաև բուժզննում է անցել Լևերկուզենը ներկայացնող ակումբի համար։ Սպասվում է, որ […]
Ավելին
Հոլանդական Էրեդիվիզիայի 32-րդ տուրում «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Գոու Ըհեդ Իգլսի» դեմ խաղում։ Արնե Սլոթի թիմի կազմից գոլերը խփեցին Ուսամա Իդրիսին, Սանտիագո Խիմենեսն ու Իգոր Պայշաոն։ Այս հաղթանակից հետո Ռոտերդամը ներկայացնող ակումբը վաստակեց 79 միավոր և առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար` 16-րդ անգամ դառնալով Էրեդիվիզայի չեմպիոն։ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս կմրցի «Զենիթի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է «РБ Спорт»-ը, «ցլերի» կազմից հանդիպումը բաց կթողնի թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնել Սանկտ Պետերսբուրգ։ Նշվում է, որ «Կրասնոդարի» մարզաչական շտաբը որոշել է հանգիստ տալ Սպերցյանին` կապված ակումբի խիտ գրաֆիկի հետ։ Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը ՌՊԼ-ի […]
Ավելին
Այսօր` մայիսի 11-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է Ասիայի գավաթի 2023 թ. խաղարկության վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. Խումբ A – Կատար, Չինաստան, Տաջիկստան, Լիբանան Խումբ B – Ավստրալիա, Ուզբեկստան, Սիրիա, Հնդկաստան Խումբ C – Իրան, ԱՄԷ, Հոնգկոնգ, Պաղեստին Խումբ D – Ճապոնիա, Ինդոնեզիա, Իրաք, Վիետնամ Խումբ E – Հվ. Կորեա, Մալազիա, Հորդանան, Բահրեյն […]
Ավելին
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարկո վամն Բաստենը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիի` կարիերան Սաուդյան Արաբիայում հավանական շարունակության մասին. «Սաուդյան Արաբիայում խաղալ նախկինում արդեն վաստակած գումարի համար ինձ խղճուկ կթվար։ Մեսսին պետք է զբաղվի այն ամենով, ինչ սիրում է։ Նա պետք է լինի ինքն իր ղեկավարը»,- Վան Բաստենի խոսքերը մեջբերում է Marca-ն։ Հիշեցնենք, որ Մեսսիի ու […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված Չեմպիոնների լիգայի բոլոր ինտրիգներին և Հենրիխ Մխիթարյանի պատմական հնարավորությանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 249 250 251 252 253 678

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023