Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

07/10/2023 - 10:00

Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Սելեսաոյի» գլխավոր մարզիչ Ռաբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն», Անգլիա), Ռուի Պատրիսիու («Ռոմա», Իտալիա)

Պաշտպաններ – Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ժոաու Կանսելու («Բարսելոնա», Իսպանիա), Նելսոն Սեմեդու, Տոտի (երկուսն էլ` «Վուլվերհեմպտոն»), Ռաֆայել Գերեյրու («Բավարիա»,Գերմանիա), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Դանիլու Պերեյրա (ՊՍԺ, Ֆրանսիա), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Ժոաու Պալինիա («Ֆուլհեմ», Անգլիա), Ժոաու Նևեշ («Բենֆիկա»), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Օտավիու («Ալ Նասր»,Սաուդյան Արաբիա), Վիտինիա (ՊՍԺ)

Հարձակվողներ – Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ», Անգլիա), Ժոաու Ֆելիքս («Բարսելոնա»), Պեդրու Նետու («Վուլվերհեմպտոն»), Ռաֆայել Լեաու («Միլան», Իտալիա), Ռիկարդու Օրտա («Բրագա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ)

Հավելենք, որ Ժոաու Նևեշն առաջին անգամ է հրավիրվել Պորտուգալիայի հավաքական։

Ավելացնենք, որ պորտուգալացիները Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 13-ին կմրցեն Սլովակիայի, իսկ հոկտեմբերի 16-ին` Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023