«Ալ Ահլին» ձեռք է բերել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ավելի վաղ հայտնել էր, որ «Ալ Ահլին» Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերը կգնի 25 միլիոն դոլարով։ Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կլինի 6 միլիոն եվրո։ Նա կստանա նաև […]
Ավելին
Այսօր` հուլիսի 7-ին, Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայում։ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը մրցաշարի որակավորման առաջին փուլի առաջին խաղում կմրցի Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» դեմ։ Հանդիպումը կկայանա Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Հանդիպման համար պորտուգալացի մասնագետը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ` Արման Ներսեսյան, Ժոաո Բրավիմ։ Պաշտպաններ` Ուգո Օլիվեյրա, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա» – «Ռիգա» դիմակայության առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար` Կլիմ Զաբրոդա։ Եզրային մրցավարներ` Վալենտին Կուցև, Վիտալի Սկոբիլա։ Չորրորդ մրցավար` Անդրեյ Կովալենկո։ Տեսաօգնականներ` Դենիս Շուրման, Վիկտոր Կոպիևսկի։ Բոլոր մրցավարներն Ուկրաինայից են։ Հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում, մեկնարկը` ժամը 20:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է «Արարատ-Արմենիայի»` «Ռիգայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Արման Ներսեսյան, Ժոաո Բրավիմ։ Պաշտպաններ` Ուգո Օլիվեյրա, Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, Լուիս Ֆելիպե, Բրունու Վիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Բրունու Պերեյրա, Էդգար Գրիգորյան։ Կիսապաշտպաններ` Միշել Այվազյան, Արմեն Համբարձումյան, Զիդան Բանջաքի, Մաքսենս Կարլյե, Կարեն Մուրադյան, Ալվին Թերա, Արթուր Սերոբյան, Կառլոս […]
Ավելին
«Քյոլնը» ձեռք է բերել Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգի» պաշտպան Լուկա Լոչոշվիլիին, հայտնում է «Այծերի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կսպառվի 2029թ. հուլիսի 1-ին։ Transfermarkt-ի տվայլներով` Բունդեսլիգայում հանդես եկող «Քյոլնը» վրացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4,9 միլիոն եվրո 28-ամյա ֆուտբոլիստը «Նյուրնբերգ» էր տեղափոխվել 2025թ. հուլիսին, 34 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Շվեյցարիայի թիմից կրած պարտությունից (0:2) հետո Ալժիրի ազգային հավաքականի վինգեր Ռիյադ Մահերզը հայտարարեց միաջզային կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է beIN Sports-ը։ «Մեր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն էր։ Կարծում եմ` այնպիսի մրցակից ունեինք, որին կարող էինք հաղթել։ Այս խաղը մեր ուժերի սահմաններում էր։ Երկու գոլ բաց թողեցինք սեփական սխալների պատճառով։ Նման մակարդակի […]
Ավելին
«Ինտերն» ու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիի» կազմը համալրել է 2022թ. հուլիսին, 187 խաղում խփել է 12 գոլ, կատարել 21 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Օցելուլի» կիսապաշտպան Ժոաու Լամեյրան կարող է տեղափոխվել «Նոա», հայտնում է Fanatik-ը։ Ռումինական ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, ուստի մտադիր է բաժանվել առաջատար մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում` Լամեյրանից։ Գալաց քաղաքը ներկայացնող ակումբն իր կիսապաշտպանի տրանսֆերը կվաճառի, եթե «Նոան» վճարի 500 հազար եվրո։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ Բացառված չէ, որ Հայաստանի գավաթակրին կհաջողվի ավելի քիչ […]
Ավելին
Ռուի Մոտան նշանակվել է Գերմանիայի Երրորդ Բունդեսլիգայի «Վալդհոֆ Մանհայմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ «Վալդհոֆ Մանհայմը» Երրորդ Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի 38 խաղում 52 միավոր է վաստակել` զբաղեցնելով 10-րդ տեղը։ Պորտուգալացի մասնագետն առավել հայտնի է «Նոայում» աշխատելու ժամանակահատվածից։ Ակումբը նրա գլխավորությամբ 2024/25 մրցաշրջանում դարձել է Հայաստանի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցաշարի այդ փուլում կմրցի մոլդովական «Զիմբրուի» դեմ։ «Զիմբրուն» հայկական ակումբներից 2024 թվականի ամռանը մրցաշարի նույն փուլում հանդիպել էր «Արարատ-Արմենիային»։ Դիմակայության երկու խաղում էլ «Արարատ-Արմենիան» վստահ հաղթանակ է տարել` 3:0 և 3:1 հաշիվներով։ «Նոան» և «Զիմբրուն» դիմակայության առաջին հանդիպումը կանցկացնեն հուլիսի 23-ին Մոլդովայում, […]
Ավելին
1 6 7 8 9 10 360

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026