Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթի» հետ։ Այս մասին տեղեկանում ենք ղազախական ակումբի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ 2019 թվականին Հովհաննիսյանը հանդես է եկել «Ժետիսուի» կազմում, որտեղ անցկացրել է 27 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով ու 3 գոլային փոխացնմամբ:
Ավելին
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ խաղում ազդրի վնասվածք է ստացել։ Corriere della Sera-ն հաղորդում է, որ խաղացողի վնասվածքը սպասվածից լուրջ է։ Մխիթարյանը ստացել է ձախ ազդրի վնասվածք ու բաց կթողնի 3-4 շաբաթ։ Սեպտեմբերին Մխիթարյանը նույն վնասվածքը ստացել էր աջ ոտքին, որի պատճառով շարքից դուրս էր մնացել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: «Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենայի» մամլո քարտուղարությունը, ակումբի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսուին», որի կազմում Թուրքիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի։ Մալաքյանը փորձաշրջան կանցնի ղազախական թիմում, սակայն նրա տեղափոխության հարցում դեռևս վերջնական որոշում չկա: Կամո Հովհաննիսյանը, ով վերջերս է հեռացել «Ժետիսուից», ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Կայրաթի» կազմում։ Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել է «Ժետիսուում», որի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ժամանել է Երևան և մոտ օրերս կգլխավորի «Փյունիկը»։ «Փյունիկի» «Sector 18» երկրպագուական միավորումը լեգենդար ֆուտբոլիստին դիմավորել է Զվարթնոց օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում է ֆան-շարժման Facebook-ի պաշտոնական էջից։ Ռոման Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո։ Այժմ ակումբը գլխավորում է Սուրեն Չախալյանը, ով փոխարինել էր Ալեքսանդր Տարխանովին։ Այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին […]
Ավելին
Սկսում ենք նոր նախագիծ, որի շրջանակում մոնիթորինգի ենք ենթարկելու և ձեզ ենք ներկայացնելու Հայաստանի բարձրագույն առաջնությունում, Արցախի ակումբներում, ինչպես նաև Առաջին խմբում հանդես եկող ֆուտբոլային հանրությանն անհայտ, տաղանդավոր, խոստումնալից ֆուտբոլիստներին, և չբացահայտված տղաներին և աղջիկներին։ 12 Freestyl-ի առաջին հյուրը 18-ամյա Ժիրայր Շաղոյանն է, ով հանդիսանում է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի լավագույն ռմբարկուն: Հաղորդման գործունեության մասին առավել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corsematin.com-ը, ֆրանսիական Լիգա 2-ը ներկայացնող «Այաչոն» հրաժարվել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի ծառայություններից՝ խզելով նրա հետ պայմանագիրը։ Նշվում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Օլիվյե Պանտալոնին որոշել է խզել խաղացողի հետ պայմանագիրը, քանի որ 24-ամյա հայ խաղացողը ցանկացել է ուժերը փորձել այլ առաջնությունում։ Հիշեցնենք, որ հայ խաղացողը «Այաչո» էր տեղափոխվել նախորդ […]
Ավելին
«Արարատ-Արմենիան» իր ֆեյսբուքյան էջով տեսահոլովակ է հրապարակել, որտեղ ակումբի նորեկ Մարկոս Պիզելին իր շնորհավորել է բոլորի ամանորն ու Սուրբ ծնունդը։
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի բարձրագույն առաջնությունում հանդես եկող «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունից, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի արդեն նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելիի հետ, սակայն, պայմանագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին 35-ամյա կիսապաշտպանը հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան։ Մարկոսի վերջին ակումբը եղել է ղազախական «Ակտոբեն», որտեղ հանդես է եկել 2018-2019 թվականներին։
Ավելին
ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը տեղեկացնում է, որ Ղազախստսան – Հայաստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ: Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները (2:0, 3:1):
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023