Մեկնարկեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը: Բացման խաղում Հայաստանի Մ19 հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Իսպանիայի տարիքակից ընտրանուն: «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի հաշիվը բացվել է 33-րդ րոպեին: Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց մեր տղաները ավագ Արսեն Եղիազարյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը: Այնուհետև իսպանացիները 3 գոլ են խփել, վերջինը 90+7-րդ րոպեին: Արթուր Ոսկանյանի գլխավորած […]
Ավելին
Կիպրոսի ԱԵԼ-ը ստուգողական հանդիպման շրջանակում մրցել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0: Հանդիպման առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
Ավելին
Սերգեյ Լիտովչենկոն նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 40-ամյա ուկրաինացի մասնագետը մարզել է Կիևի «Արսենալը» և կարողացել է «Արսենալին» Ուկրաինայի Առաջին խմբից դուրս բերել Բարձրագույն խումբ (2015-2018 թ.)։ Սերգեյ Լիտովչենկոյի վերջին ակումբը եղել է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Դնեպրը»։ «Լոկոմոտիվում» Լիտովչենկոյին կօգնեն Վիտալի Ռոզգոն և Տիգրան Գսպեյանը։
Ավելին
Հայաստանում անցկացվում է ֆուտբոլային բացառիկ մրցաշար՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Այսօրվանից սկսած՝ մինչև հուլիսի 27-ը ֆուտբոլային տոնը համակելու է ամբողջ քաղաքն ու Հանրապետությունը: Կարևոր բոլոր առումներով Բացի այն, որ Հայաստանը հիանալի հնարավորություն ունի հյուրընկալել մրցաշարը, ֆուտբոլային առումով ևս ամեն ինչ օգտակար է: Հանդիպումներ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տարիքակից ընտրանիների հետ, […]
Ավելին
Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից առաջ Հայաստանի Մ19 ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հանդիպել է լրագրողներին. ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է «Հանրապետական» ստադիոնում կայացած ասուլիսի տեսանյութը.
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի ռուսական «Սոչիում»: Այս մասին հայտնում է ВКонтакте-ում ակումբի պաշտոնական էջը: Մեր ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել: Կարապետյանը 2012 թվականից հանդես է գալիս Լյուքսեմբուրգի առաջնությունում, իսկ 2017 թվականից պաշտպանում էր «Պրոգրեսի» գույները:
Ավելին
Եվրագավաթներ. հին լեգենդն ասում է, որ այստեղ երևում են թիմերի իրական հնարավորությունները: Հայերս, արդեն քանի տարի է, խոսում ենք Չեմպիոնների կամ Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու մասին. ոչ մի քայլ ետ: Քանի դեռ մենք բերում ենք անհայտ ծագման լեգիոներներ, այս իրականությունից անդին այլ երկրներում ֆուտբոլը զարգանում է անկանգ տեմպերով: Չեմպիոնների ու Եվրոպա լիգաների հերթական մեկնարկը […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի առաջին հանդիպման շրջանակում հայկական թիմերն անցկացրին իրենց հանդիպումները: Գյումրիում «Փյունիկը» հյուրընկալել էր մակեդոնական «Շկուպիին». հանդիպումն ավարտվել է գոլառատ ոչ-ոքի՝ 3:3: Լավ է, որ 1:3 հաշվով պարտվելուց հետո հայկական թիմը կամային բարձր որակների շնորհիվ կարողացել է հավասարեցնել հաշիվը, ինչը հույսեր է պահպանել պատասխան հանդիպումից առաջ: «Փյունիկ» – «Շկուպի»՝ 3:3 Գոլերը՝ Վարդանյան […]
Ավելին
<Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Գեղամ Ղադիմյանի հետ: «Փյունիկի» սան հանդիսացող Ղադիմյանը ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է Ուկրաինայում` հանդես գալով Խարկովի «Արսենալում», «Տիտանում», «Սումիում», «Հովերլայում», Դոնեցկի «Օլիմպիկում», «Կարպատներում», «Զարյայում», «Վորսկլայում»: 26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիևի «Արսենալն» էր: Ուկրաինայի Պրեմիեր լիգայում անցկացրած 83 հանդիպումներում Կադիմյանը դարձել է 8 գոլի և 5 գոլային […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր ԱԻԿ-ին: Մեր չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով: Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց հյուրերի դարպասին 11 մետրանոց է նշանակվել, որը հստակ է իրացրել Պետրոս Ավետիսյանը: 10 րոպե անց շվեդական թիմը 10 ֆուտբոլիստով է մնացել. երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել է Լունդստրոմը: 39-րդ րոպեին ԱԻԿ-ը հավասարեցրել է […]
Ավելին
1 238 239 240 241 242 255

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023