Խավիեր Մինյանոն լքել է Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը, հաստատում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ «7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։ Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի փոդքաստում հայտնել է, որ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական։ «Աշխարհի տարբեր հավաքականներ միշտ ունենում են նատուրալիզված խաղացողներ։ Դա նորմալ պրակտիկա է։ Նորմալ է, երբ անձնագիր ես ստանում և հրավիրվում որևէ հավաքական։ Հայաստանի հավաքականում նման խաղացողներ միշտ եղել են, բայց նման քայլը պետք է հիմք ունենա, այլ […]
Ավելին
Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է վարձավճարով տեղափոխվել «Օրենբուրգ», որի կազմում 2 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Տուլայի «Արսենալին»։ Ավանեսյանն արդեն հանդես եկել է Հայաստանի հավաքականում` մասնակցելով 3 հանդիպման։ Ավելի վաղ արտերկրում հանդես եկող ևս 10 […]
Ավելին
Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Զեմպլին Միխայլովցեին»։ Հյուրերի բոլոր գոլերում ներգրավվածություն է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը գոլ է խփել, ասիստ կատարել և վաստակել 11-մետրանոց։ 32-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնել սլովենացի հարձակվող Անդրաժ Շպորարին, որը նաև իրացրել է Բարսեղյանի վաստակած 11-մետրանոցը` […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սանդեռլենդը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն (0:1) է մրել 3-րդ լիգան ներկայացնող «Փորթ Վեյլից»։ Կարիերայում առաջին անգամ «Սանդեռլենդի» հիմնական թիմի հայտացուցակում է եղել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ֆին Գերագուսյանը, որը, սակայն, խաղաժամանակ չի ստացել։ Հայ հարձակվողը հանդես է գալիս «սև կատուների» Մ18 և Մ21 թիներում։ 18-ամյա ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Վանին»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 77-րդ րոպեին` Մաուրոյի գոլից հետո, առաջ է անցել հաշիվի մեջ, բայց հյուրերը կարողացել են ֆանտաստիկ comeback անել խաղավերջում։ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորած թիմից դուբլ է ձևակերպել Կալիֆալա Մամադու Դումբիան։ Մալիացի հարձակվողը գոլերը խփել է 85-րդ ու 90+7-րդ րոպեներին։ «Արարատը» Fastex […]
Ավելին
«Չելսիի», «Մարսելի» ու մի շարք այլ ակումբների, Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի լեգենդար, նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին` Այզեկ Դրոգբան տեղափոխվել է Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Հայք», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստը 2024թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում էր։ Դրոգբան «Չելսիի» մարզադպրոցի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սանդեռլենդ Մ21»-ը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վոթֆորդի» հասակակիցների թիմին։ 52-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Ֆին Գերագուսյանը։ Հայ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 24 խաղում խփել է արդեն 13 գոլ, կատարել 2 ասիստ։ «Սանդեռլենդի» մինչև 21 տարեկանների թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ «Վոթֆորդն» ավարտեց մրցելույթը։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ուրարտուն» մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Գանաձասարի» հետ։ Հյուրերին 74-րդ րոպեին պարտությունից փրկեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը` մրցակցի դարպասը գրավելով հեռահար անհավանական հարվածով։ 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խփել է երկրորդ գոլը։ Սա 2026թ. Fastex Պրեմիեր լիգայի առաջին հանդիպումն էր։ Հայաստանի առաջնությունը վերսկսվել է եռամսյա դադարից հետո։ Առաջնությունում […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը. Պաշտպաններ – Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Ստյոպա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա)։ Կիսապաշտպաններ – Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան)։ Հարձակվողներ – Հրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա), Արթուր Միրանյան […]
Ավելին
1 9 10 11 12 13 350

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026