Ֆուտբոլային հանրությունը օրերս ցնցվեց «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի անհետացման մասին լուրից: Որոնողական աշխատանքները հետքեր չգտան: Երկու օր անց աշխատանքները դադարեցվեցին, բայց ֆուտբոլիստի ընտանիքի, թիմակիցների, բազում ֆուտբոլիստների ջանքերով դրանք վերսկսվեցին: Հնարավորություններ Նեյմարը «Բարսելոնայում» հանդես գալու ընթացքում ՊՍԺ-ից կրած 0:4 հաշվով պարտությունից հետո պատասխան խաղից առաջ ասաց. «Եթե կա 1 տոկոս հնարավորություն, մենք ունենք 99 […]
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Ռենին»: Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Կավանին գլխի դիպուկ հարվածով բացել է հաշիվը, իսկ 28-րդ րոպեին Նիանգը հավասարեցրել է այն: 60-րդ րոպեին Դի Մարիան դարձյալ առաջ է մղել փարիզյան թիմին, իսկ 6 րոպե անց Մբապեն ընդգծել է տանտերերի առավելությունը: Եւս 5 րոպե […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»: Դուբլ է ձևակերպել Կարիմ Բենզեման, մեկական անգամ էլ աչքի են ընկել Սերխիո Ռամոսը և Գարեթ Բեյլը: Կատալոնական թիմի գոլերը խփել են Լեո Բապտիստան և Ռոբերտո Ռոսալեսը: 72-րդ րոպեից «արքայական» թիմը խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել Ռաֆայել Վարանը: Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Լացիոն» հյուրընկալել էր «Յուվենտուսին»: Հանդիպումն ավարտվեց թուրինյան թիմի կամային հաղթանակով՝ 2:1: Խաղի 59-րդ րոպեին Էմրե Չանի ինքնագոլի շնորհիվ տանտերերը բացել են հաշիվը: 74-րդ րոպեին Ժոաո Կանսելոն հավասարեցրել է հաշիվը: 87-րդ րոպեին 11 մետրանոց է նշանակվել տանտերերի դարպասին, որը հստակ է իրացրել Ռոնալդուն՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Այս հաղթանակից […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 26-ին Լեոնարդո Ժարդիմը պաշտոնապես գլխավորեց «Մոնակոն»: Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայում 2-րդ անգամ է գլխավորում ֆրանսիական թիմը: 44-ամյա մասնագետը «Մոնակոն» գլխավորել է 2014-ից 2018 թվականներին: Միջազգային պարբերականները հայտնում են, որ մասնագետը, հանուն «Մոնակո» վերադարձի, մերժել է մի շարք գայթակցիչ առաջարկներ: Մասնավորապես TF1-ը տեղեկացնում է, որ չինական «Դիլան Իֆանը» Ժարդիմին առաջարկել է տարեկան 17 միլիոն […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ժիրոնայի» դարպասը: Խաղի մեկնարկից 9 րոպե անց Նելսոն Սեմեդուն բացել է հաշիվը: 51-րդ րոպեին տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ է ստացել Էսպինոսան: 68-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Լիոնել Մեսսին: Այս հաղթանակից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 49 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:
Ավելին
«Ալաշկերտն» առաջին նշանակալի ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թիմի կազմը համալրել է փորձառու կենտրոնական պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը: Թումասյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»: Կարիերայի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Ֆինլանդիայի «Յարոյում», ռուսական ԲՄԱ-ում, «Տորպեդոյում» և «Ուրալում»: Եկատերինբուրգը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Նապոլիին»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0: Պահերը քիչ էին. առավել վտանգավոր պահը խաղավերջում Մուսակիոյի հարվածն էր, որից հետո Օսպինան փրկեց իր թիմին վերահաս գոլից: Այս ոչ-ոքիից հետո «Նապոլին» 48 միավորով երկրորդն է, իսկ Գատուզոյի գլխավորած թիմը 35 միավորով 4-րդը:
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում: 28-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Պետրոլուլի» հետ: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ Մալաքյանի վերջին ակումբը ղազախական «Ժետիսուն» էր, որտեղից հեռացել էր վերջերս:
Ավելին
Երևանի «Արցախը» շարունակվում է պատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսին: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագրեր են կնքվել իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմել», իսկ 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան` մոլդովական «Սաքսան» ակումբում։ «Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել […]
Ավելին
1 1,892 1,893 1,894 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023