Վալվերդեն, հնարավոր է, վերադառնա իր նախկին ակումբը

Վալվերդեն, հնարավոր է, վերադառնա իր նախկին ակումբը

29/06/2020 - 23:42

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, հնարավոր է, գլխավորի «Վալենսիան»։

Ինչպես տեղեկացնում է Onda Sero-ն, 56-ամյա մասնագետը և նրա օգնական Ջոն Ասպիազուն բնակարան են փնտրում Վալենսիայում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վալենսիայի» ներկայացուցիչներն արդեն կապվել են Վալվերդեի հետ և քննարկել են ակումբում տիրող իրավիճակը։

Մոտ մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ «լոս չեսի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ «չղջիկների» ղեկավարությունը դժգոհ է ակումբի գրանցած վերջին արդյունքներից։ «Վալենսիան» վերջին 4 խաղում կրել է 3 պարտություն՝ նահանջելով 8-րդ հորիզոնական․ այդկերպ ակումբը ռիսկի դիմեց չհայտնվել նույնիսկ Եվրոպա լիգայի գոտում։

Հիշեցնենք, որ Էռնեստո Վալվերդեն «Վալենսիան» արդեն մարզել է 2012-13 թվականներին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023