Իսպանիայի առաջնության 28-րդ տուրն ավարտվեց «Բետիս»-«Բարսելոնա» հանդիպումով. հյուրերը հաղթեցին 4:1 հաշվով: Հանդիպման 18-րդ րոպեին տուգանայինից ֆանտաստիկ հարվածով գոլ է խփել Լիոնել Մեսսին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Սուարեսի լավ փոխանցումից հետո արգենտինացին կրկնապատկել է հաշիվը: 63-րդ րոպեին գոլ է խփել Սուարեսը: 82-րդ րոպեին փոխարինման մտած Լորենը խփել է այս խաղում տանտերերի միակ գոլը: Հիմնական ժամանակի ավարտից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրն ավարտվեց միլանյան դերբիով՝ «Միլան»-«Ինտեր»: «Կապտասևերը» հաղթեցին 3:2 հաշվով: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին Վեսինոն մոտ տարածությունից գնդակն ուղարկեց անպաշտպան մնացած դարպասը: Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց անկյունայինի փոխանցումից հետո Դե Վրեյը գլխի դիպուկ հարվածով կրկնապատկեց հաշիվը: 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բակայոկոն՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Մոտ 10 րոպե անց 11 […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Բետիսին»: Հանդիպման 18-րդ րոպեին Մեսսին տուգանայինից շատ գեղեցիկ կերպով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր անկյունը:
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել էր «Մայնցին»: Մյունխենյան թիմը հաղթեց 6:0 հաշվով: Հեթ-տրիկ է ձևակերպել Խամես Ռոդրիգեսը, մեկական անգամ աչքի են ընկել Լևանդովսկին, Կոմանը և Դևիսը: Այս հաղթանակից հետո Կովաչի գլխավորած թիմը 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը. նույնքան միավոր ունի նաև «Բորուսիան»:
Ավելին
«Միլոուլ»-«Բրայթոն» հանդիպումից անմիջապես հետո կայացավ Անգլիայի Գավաթի խաղարկության (FA Cup) կիսաեզրափակչի վիճակահանությունը: Եզրափակչի ուղեգրի համար կմրցեն հետևյալ զույգերը. «Մանչեսթեր Սիթի» – «Բրայթոն»«Ուոթֆորդ» – «Վուլվերհեմփթոն» Հանդիպումները կայանալու են ապրիլի 6-ին և 7-ին, եզրափակիչը մայիսի 18-ին է:
Ավելին
Անգլիայի FA Cup-ի քառորդ եզրափակչում կայացավ «Միլոուլ»-«Բրայթոն» անչափ հետաքրքիր հանդիպումը: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2, լրացուցիչ ժամանակը գոլազուրկ էր, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բրայթոնի» ֆուտբոլիստները: Մինչև 88-րդ րոպեն «Միլոուլը» հաղթում էր 2:0 հաշվով: Լոկադիան հենց այդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+5-րդ րոպեին Մարչը հավասարեցրեց հաշիվը: 11 մետրանոց հարվածաշարի հենց մեկնարկում «Բրայթոնի» ֆուտբոլիստը […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ֆուլհեմին»: Հանդիպման 26-րդ րոպեին Մանեն բացել է հաշիվը: 74-րդ րոպեին Բաբելը գրավել է նախկին թիմի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Ջեյմս Միլները հստակ է իրացրել 11 մետրանոցը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Այս հաղթանակից հետո Կլոպի գլխավորած թիմը 76 միավորով բարձրանում […]
Ավելին
Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը: Ազգային թիմ են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները. ԴարպասապահներԱրսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)Արամ Հայրապետյան «Բանանց»Անատոլի Այվազով «Բանանց»Հենրի Ավագյան «Ալաշկերտ»Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան» ՊաշտպաններՎարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս) Հայկ Իշխանյան «Լոռի»Արտյոմ Խաչատուրով «Լոռի»Գագիկ Դաղբաշյան «Ալաշկերտ»Արմեն Մանուչարյան «Փյունիկ» ԿիսապաշտպաններՀենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)Գևորգ Ղազարյան, […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հնարավոր է ամռանը վերադառնա Անգլիա: Այս մասին հայտնում է Sky Sports-ը՝ նշելով, որ 26-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Չնայած այդ ամենին՝ Կոուտինյոն ունի աջակցություն «Բարսելոնայում»: «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպումից (3:1) հետո նրա հասցեին գովեստի խոսքեր է ասել Ժերար Պիկեն. «Նա շատ լավ մրցաշրջան է անցկացնում: Հենց սկզբից էլ նրանից […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրում առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ջենոային»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման 72-րդ րոպեին Ստուրարոն հաշվենկատ հարվածով բացել է հաշիվը: 81-րդ րոպեին Պանդևը կրկնապատկել է այն: Մարզչի որոշմամբ Կրիշտիանու Ռոնալդուին հանգիստ էր տրամադրվել և պորտուգալացին բացակայում էր հայտացուցակից: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում առաջին պարտությունն է կրում: Հատկանշական է, […]
Ավելին
1 1,855 1,856 1,857 1,858 1,859 1,894

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023