Էկվադորում կայացած ընկերական հանդիպման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Տեղի «Բարսելոնան» մրցում էր «Դելֆինի» դեմ։ Խաղից առաջ խաղի ռեժիսորները երիտասարդ զույգի էին «բռնացրել» տեսախցիկների առաջև։ Տղան գրկելով իր ընկերուհուն, այնուհետև համբուրել է նրան, սակայն նկատելով, որ տեսախցիկներն իրենց են նկարում, ձևացրեց, թե չի ճանաչում այդ աղջկան։
Ավելին
2020/21 մրցաշրջանից սկսած Ֆրանսիայի լիգայի գավաթն այլև չի խաղարկվելու։ Ինչպես տեղեկացնում է France Football-ը, մրցաշարի դադարեցման գլխավոր պատճառ է դարձել այն, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային չի հաջողվել վաճառել 2020-2024 թվականների համար նախատեսված հեռուստատեսային իրավունքները։ ՖՖՖ-ն մտադիր էր մրցաշարը դարձնել ավելի ժամանակակից մրցաշար և դրա համար առաջարկել է մի շարք տարբերակներ, որոնք, սակայն, բոլորը մերժվել են […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությանը խորհուրդ է տվել դադարեցնել Անգլիայի լիգայի գավաթի անցկացումը․ «Դադարեցրե՛ք այդ մրցաշարը, մի ացնկացրե՛ք այլևս այն, այդպես թիմերը կունենա ավելի քիչ խաղեր և կունենանք ավելի լավ որակ։ Մարդիկ, միանշանակ, կարող են որոշ ժամանակ ապրել նաև առանց ֆուտբոլի։ Լիգայի գավաթը դա ծայրահեղություն է։ Ամռանը մրցաշրջանը կարելի է […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 21-ին, մեկնարկել է անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը։ Արդեն կայացել է 6 հանդիպում, որոնց արդյունքներին կծանոթանանք միաին։ Գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս դժվար հաղթանակ տարավ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։ Չնայած ունեցած տարածքային մեծ առավելության, Պեպ Գվարդիոլայի սաները միայն 73-րդ րոպեին կարողացան բացել հանդիպման հաշիվը։ Հաղթական գնդակը խփեց փոխարինման դուրս եկած Սերխիո Ագուերոն։ Հատկանշական է, […]
Ավելին
Երեկ՝ հունվարի 21-ին, կայացել է Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը, որի շրջանակում «Նապոլին» Լորենցո Ինսինյեի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթել է 1։0 հաշվով։ Հանդիպման 10-րդ րոպեին հռոմեական ակումբը վաստակել է 11 մետրանոց հարված, որը մոտեցել է իրացնելու Չիրո Իմոբիլեն։ Սակայն, հարձակվողի հարվածը չի ստացվել, քանի որ թաց խոտածածկի պատճառով սայթաքել է՝ վրիպելով նշակետից։ Այս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր՝ հունվարի 22-ին, ՀՖՖ գրասենյակում կայացել է VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ զույգերը․ «Ուրարտու» – «Նոա» «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան» Առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին և 11-ին։
Ավելին
Ղազախստանը ներկայացնող Կարգանդայի «Շախտյորը» պայամանագիր է կնքել հայկական արմատներով ռուս դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ղազախական ակումբի պաշտոնական կայքից։ 33-ամյա դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Յուրչենկոյի վերջին ակումբը եղել է ռուսական «Ենիսեյը», որտեղից հեռացել էր նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ Ղազախստանում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն այլևս լեգիոներ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև մրցաշրջանի վերջ վարձակալել է Մադրիդի «Ռեալի» 24-ամյա աջ եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլային։ Նշվում է, որ վարձակալության ավարտից հետո մյունխենյան ակումբը խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք չի ունենա։ Օդրիոսոլան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
Անգլիա The Atletic-ը հայտնում է, որ «Միլանի» կենտրոնական հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը սկսել է հետարքրքել «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ըստ աղբյուրի՝ «կարմիր սատանաներն» խաղացողի տրանսֆերի հետ կապված հարցում են ուղարկել։ «Միլանը» պատրաստ է լեհ հարձակվողից բաժանվել 35 մլն եվրոյի դիմաց։ «Մանչեսթեր Սիթին» կպայքարի «Բրեշիայի» 19-ամյա հրաշամանուկ Սանդրո Տոնալիին ձեռք բերելու համար։ Երիտասարդ տաղանդավոր խաղացողի համար պայքարում են նաև […]
Ավելին
Այսօր՝ հունվարի 21-ին, մեկնարկում է անգլիական Պրեմիր լիգայի 24-րդ տուրը։ Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի շրջանակում «Շեֆիլդ Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30 րոպեին։ Խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023