Ինչպես տեղեկացնում է AS-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը աշխատավաձրի կրճատման հարցի շուրջ չի կարողանում ոչ կերպ համաձայնության հասնել ակումբի ֆուտբոլիստների հետ։ Այս պահին բանակցությունները շարունակվում են, սակայն ներկա պահին ֆուտբոլիստները չեն ցանկանում ընդունել ակումբի առաջարկած պայմանները։ Փարիզյան ակումբի կողմից բանակցում է գործադիր տնօրեն Լեոնարդոն, իսկ խաղացողների շահերը պաշտպանում են ակումբի ավագ Տիագո Սիլվան և Մարկինիոսը։ «Պարի Սեն-Ժերմենի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Յուվենտուսը» մտադիր չէ վաճառել կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լխիտիտին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի գործակալ Մինո Ռայոլան որևէ բանակցություն չի վարել և չի վարում «Բարսելոնայի» հետ։ Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ երկու ակումբներն էլ ցանկանում են փոխանակում իրականացնել։ Բարսելոնա կուղևորվի հոլանդացի պաշտպանը, իսկ Թուրին՝ Արթուրը։
Ավելին
«Վալենսիայի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլլան պատմել է, որ ժամանակին կարող էր կարիերան շարունակել ոչ թե «Բարսելոնայի», այլ «Ռեալի» կազմում։ «Ես «Վալենսիայի» ղեկավարությանն ասացի, որ կհեռանամ, եթե նրանք ցանկանան։ Այդ ժամանակ մոտ երկու տարի «Ռեալն» ու «Վալենսիան» բանակցում էին իմ տրանսֆերի շուրջ, սակայն տեղափոխությունս Մադրիդ այդպես էլ չկայացավ։ Պետք է համընկնեն ինչպես երկու ակումբների […]
Ավելին
«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը պատմել է, թե ինչու չի խնդրել «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի մարզաշապիկը։ «Դա առաջին խաղն էր, որը ես անցկացնում էի Մեսսիի դեմ, և ես, իրոք, չեմ ունեցել այսպիսի մտքեր․ «Աստված իմ, սա նա է»։ Սակայն, միանշանակ, կարող եմ փաստել, որ խաղալ իրական Մեսսիի դեմ մեկ այլ բան է, մեկ այլ բան՝ դիտել […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վերջին 1,5 ամսվա ընթացքում կորոնավիրուսի չորրորդ թեստն է հանձնել, որը կրկին եղել է դրական։ Արգենտինացի ֆուտբոլիստը դրական արդյունքի մասին հայտնել է մարտի 21-ին՝ Դանիելե Ռուգանիից և Բլեզ Մատուիդիից հետո դառնալով թուրինցիների երրորդ ֆուտբոլիստը, ով վարակված է կորոնավիրուսով։ Ապրիլի սկզբին ֆուտբոլիստը հայտարարեց, որ բուժվել է վարակից, սակայն օրեր անց կրկին դրական թեստ […]
Ավելին
«Յուվենտուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտը, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը փնտրում է կենտրոնական պաշտպան և ակումբի ղեկավարությունը պատրաստ է կրկին դիտարկել հոլանդացի պաշտպանի տարբերակը։ Դե Լիխտի ծառայություններով ակումբը հետաքրքրված էր նախորդ ամռանը։ Նշվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջած ֆինանսական ճգնաժամի հետ կապված «Բարսելոնան» նախընտրում է տրանսֆերային […]
Ավելին
«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն հայտարարել է, որ հռոմեական ակումբը պատրաստ է ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնին պարզելու համար «Յուվենտուսի» հետ «ոսկե խաղ» անցկացնել։ «Այո՛, ես կհամաձայնեի, սակայն այդ հարցի շուրջ այդքան էլ չեմ մտածել։ Մրցաշրջանը վաղ, թե ուշ վերսկսվելու է։ Մրցաշրջանի ընթացքում մենք հասկացանք, որ չենք կարող պայքարել երեք ճակատով և որոշեցինք Եվրոպա Լիգան զոհաբերենք։ Այդ կերպ […]
Ավելին
Նորվեգացի աշխարհահռչակ բիաթլոնիստ Յոհաննես Բյոն խոսել է «Նյուքասլի»՝ Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանի հավանական ձեռքբերման մասին․ «Ես արդեն քանի տարի է սպասում եմ, որ «Նյուքասլը» նոր սեփականատեր կունենա, և ակումբը կունենա գումար, որպեսզի կարողանա նոր խաղացողներ ձեռք բերի։ Երբ իմացա, որ կա հավանական գնորդ, շատ ուրախացա՝ մտածելով, որ կգա ինչ-որ շեյխ և կսկսվի նոր […]
Ավելին
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլի Ֆրանսիայի երկու բարձրագույն առաջնությունները՝ Լիգա 1-ն ու Լիգա 2-ը, անհնար է շարունակել և ժամանակից շուտ ավարտվել է․ «Զանգվածային սպորտային իրադարձությունները, որոնց ներկա են լինում ավելի քան 5000 մարդ, անհնար է անցկացնել մինչև սեպտեմբեր։ Այս պահին անհնար է վերսկսել 2019/20 մրցաշրջանը»,- նշել է վարչապետը՝ ելույթ ունենալով Ազգային […]
Ավելին
2013/14 մրցաշրջանում «Լիվերպուլը» չափազանց մոտ էր Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը նվաճելուն, որը մինչև հիմա չի նվաճել, սակայն մրցաշրջանի վերջնամասում մերսիսայդյան ակումբը տապալվեց։ Հատկապես դրամատիկ ստացվեց 36-րդ տուրը, երբ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Չելսիից»։ Այդ խաղի հակահերոսը դարձավ «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը, ով առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի կենտրոնում չկարողացավ կասեցնել թիմակցի փոխանցումը՝ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023