Իսպանական 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման 31-րդ րոպեին կատալոնական ակումբի բազմաքայլ գրոհը տպավորիչ հարվածով եզրափակեց Ժորդի Ալբան, ով հաշիվը դարձրեց 1։1։
Ավելին
Դեկտեմբերի 16-ին «Միլանը» նշում է հիմնադրման 121-րդ տարեդարձը։ Այդ մասին տեղեկանում ենք «ռոսոներիների» Twitter-ի պաշտոնական էջից։ «Միլանը» համարվում է իտալական և ընդհնարպաես համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը, որն իր 121 տարվա պատմության ընթացքում 18 անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն, 7 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, 5 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթակիր, 2 անգամ՝ Գավաթակիրների գավաթակիր, 5 […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին կայանալիք «Լիվերպուլ» – «Տոտենհեմ» խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ Պորտուգալացի մարզիչը 100 վայրկյանում 19 անգամ արտասանել է «վնասվածք է ստացել» բառակապակցությունը։ Սակայն, շտապում ենք «Տոտենհեմի» երկրպագուներին հանգստացնել․ Ժոզեն խոսում էր «Լիվերպուլի» մասին։ Ալիսոն, Տիագո, Ֆաբինիո, Վան Դեյկ, Ալեքսանդր-Առնոլդ, Գոմես, Ռոբերտսոն, Միլներ, Շաքիրի, Օքսլեյդ-Չեմբերլեն, Կեյտա, Ժոտա․․․․ Խնդրում եմ չշփոթել․ սա «Լիվերպուլի» մեկնարկային կազմը չէ, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ կմրցեն առաջնության առաջատարները․ «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում․ առաջնության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ կմրցի «Վոլֆսբուրգի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել՝ այցելելով այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Հիմք ընդունելով «Ալաշկերտ» ՖԱ-ի գրությունը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ «Ալաշկերտ-2» թիմը դադարեցնում է իր հետագա մրցելույթները ՀՀ ֆուտբոլի 2020/2021 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությունում: Այդ մասինտ եղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 8-րդ մրցափուլից հետաձգված՝ «Շիրակ-2»-«Ալաշկերտ-2» հանդիպումը չի կայանա:
Ավելին
Ֆուտբոլային միությունների միջազգային խորհուրդը (IFAB), որը զբաղվում է ֆուտբոլային կանոնների կարգավորմամբ, հայտարարեց, որ շուտով սկսելու է գործել լրացուցիչ փոփոխության իրավունքը՝ ֆուտբոլիստի՝ ուղեղի ցնցում ստանալու դեպքում։ Ըստ նոր կանոնի՝ հնարավոր կլինի կատարել վնասվածք ստացած խաղացողի փոփոխություն, եթե առկա է ուղեղի ցնցման կասկած։ Փոփոխությունը կգործի ամբողջ խաղի ընթացքում․ ֆուտբոլիստը չի կարողանա վերադառնալ խաղադաշտ, եթե ուղեղի ցնցման կասկածը […]
Ավելին
Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնալան կայքը։ Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Corriere della Sera-ն, «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը հայտնվել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա պաշտպանի նկատմբամբ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը ֆրանսիացի պաշտպանին պատրաստ է երեք անգամ ավելի շատ աշխատավարձ վճարել, քան նա վաստակում է «Միլանում»։ Այժմ Էրնանդեսի աշխատավարձը կազմում է 1․5 մլն եվրո, իսկ […]
Ավելին
Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է իր ֆուտբոլային կուռքերի մասին․ «Զլատան Իբրահիմովիչ և Կրիշտիանու Ռոնալդու․․․ Երկու չեմպիոն, երկու ֆենոմեն։ Նրանք շատ ֆուտբոլիստների կուռք են, այդ թվում և իմ։ Չնայած ֆուտբոլային պատկառելի տարիքի՝ նրանք շարունակում են բարձրակարգ ֆուտբոլ խաղալ»,- Հալանդի խոսքերը մեջ է բերում Football Italia-ն՝ հղում անելով Tuttosport- ին։ Ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ Հալանդը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023