«Գայլերը» դրամատիկ պայքարում հաղթեցին Սասուոլոյին🎥

«Գայլերը» դրամատիկ պայքարում հաղթեցին Սասուոլոյին🎥

13/09/2021 - 00:46

Իտալական Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակում «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Առաջին խաղակեսն անցնում էր փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 37-րդ րոպեին, երբ Լորենցո Պելեգրինին տուգանայինի խաղարկումից հետո հիասքանչ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Բրայան Քրիստանտեին, ով առաջ մղեց «գայլերին»։

Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսը մեկնարկել էր հավասար պայքարում, սակայն, 57-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Ֆիլիպ Ջուրիչիչը հավասարեցրեց հաշիվը։

Այդ գոլը «բացեց» հանդիպումը. կողմերը բազում գոլային պահեր ստեղծեցին միմյանց դարպասին, սակայն նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում հաշվի առաջ անցնել։

Երբ թվում էր` խաղն ավարտվելու է ոչ-ոքի արդյունքով, 90+1-րդ րոպեին Ստեֆան Էլ-Շարավին հռոմեական ակումբին հաղթանակ պարգևեց` դառնալով գերազանց գոլի հեղինակ։

Այսպիսով, Ժոզե Մոուրինիոյի սաները 2:1 հաշվով հաղթեցին «Սասուոլոյին», վաստակեցին 9 միավոր և բարձրացան 1-ին հորիզոնական։

«Սասուոլոն» 4 միավորով 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023